Գյումրիում բեսպրեդել է. Սամվել Բալասանյանը սեփական անձն անվնաս է պահում սեփական միջոցներով. «ՀԺ»

Լուրեր

14.05.2026 | 21:45
Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
14.05.2026 | 21:44
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
14.05.2026 | 21:30
Ահազանգեր՝ բոլոր կողմերից․ ինչ խախտումներ են եղել քարոզարշավի առաջին շաբաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:23
Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիություններից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:13
Էջմիածնում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. դեպքը բացահայտվել է
14.05.2026 | 21:00
Բացահայտել ենք դեպքեր՝ հարկադրել են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին, չեն ուզեցել դա անել․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:55
«Նոան»` Հայաստանի գավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:47
Այս ընտրությունները անկախության համար են. Արամ Սարգսյանի թիմը քարոզարշավ է իրականացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:33
Կզացած մարդը ավելի շատ ատում է ոչ թե նրան, ով իրեն կզցրել է, այլ նրանց, ով չի կզացել. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:27
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027-ի անցկացման իրավունքը տրվել է ՀՀ-ին
14.05.2026 | 20:14
Կուբայում բողոքի ցույցեր են․ երկիրը բախվում է տասնամյակների ընթացքում ամենածանր բլեքաութին
14.05.2026 | 20:00
ՀՀ-ի դեմ կիբերհարձակումները կլրջանան ընտրությունների օրերին. Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:54
ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
14.05.2026 | 19:41
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Համբարձման տոնը
14.05.2026 | 19:30
Հայաստանում և Ադրբեջանում հանրության տրամադրություններն արտացոլում են հակամարտությունից հոգնածությունը. Թոմ դե Վաալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գյումրիում լարված իրավիճակ է: Այստեղ գրեթե յուրաքանչյուր շաբաթ աղմկահարույց դեպք է տեղի ունենում, որը լարված մթնոլորտ է ստեղծում քաղաքում: Գյումրիում «բեսպրեդելն» այնքան է տարածվել, որ աջ ու ձախ կրակում են, դանակահարում, վրաերթի ենթարկում և դիմում փախուստի: Հետաքրքիրն այն է, որ այս ամենը տեղի է ունենում քաղաքի կենտրոնում` բոլորի աչքի առաջ, այդ թվում՝ իրավապահ համակարգի աշխատակիցների:

Միայն վերջին երկու ամսվա ընթացքում Գյումրիում կրակոցի, դանակահարության մի քանի դեպք է տեղի ունեցել:

Կրիմինալ դեպքերին զուգահեռ Գյումրիում քաղաքացիների շրջանում անվստահություն և անլրջություն է հասունանում իրավապահ համակարգի նկատմամբ: Դատախազությունը և ոստիկանությունը, կարծես թե, անգործության են մատնված, կարելի է ասել, որ լրագրողները իրավապահներից ավելի օպերատիվ են արձանագրում կատարված հանցագործությունը, իսկ զավեշտն այն է, որ շատ դեպքերում քրեական գործեր են հարուցվում միայն մամուլի հրապարակումներից հետո…

Մնում է սեփական անձն անվնաս պահել սեփական միջոցներով, ինչպես անում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:Վերջինս խստացրել է հատկապես Գյումրու քաղաքապետարանի ներսի անվտանգության հսկողությունը և հատկապես՝ 3-րդ հարկում, որտեղ գտնվում է իր աշխատասենյակը: Եթե նախկինում իրադարձություն լուսաբանելու համար կարելի էր քաղաքապետի աշխատասենյակ մտնել միայն նրա գործավարուհուն տեղեկացնելուց հետո, ապա այժմ մինչ քաղաքապետի աշխատասենյակ հասնելը`3-րդ հարկի մասնաշենքի հենց սկզբնամասում ինչ-որ անհայտ անձինք`քաղաքացիական հագուստով, պահանջում են քաղաքացիներին ներկայանալ, թե ով են ու ինչու են համարձակվել գալ, հասնել քաղաքապետի մոտ:

 
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: