Ադրբեջանում թմրաշրջանառության մեղադրանքով հաշմանդամություն ունեցող ակտիվիստի են ձերբակալել՝ սոցցանցերում Ալիևին քննադատելու համար

Լուրեր

23.07.2026 | 18:28
Վահան Կոստանյանը Փարիզում քննարկել է Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնումը
23.07.2026 | 18:19
ՄԻՊ-ը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները
23.07.2026 | 18:18
Արդեն որոշել եք՝ ԱԺ նիստին գնամ ոստիկանների ուղեկցությամբ. Արթուր Սարգսյանը վրդովվեց և լքեց նիստերի դալիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:10
Քարիմ Ադեյեմին` «Բարսելոնայի» ֆուտբոլիստ
23.07.2026 | 18:10
«Սրբազան պայքարի» գործով Իգոր Սարգսյանի տնային կալանքը փոխվեց // Մոսկվայի մոտ Սու-57 է կործանվել․ ԼՈՒՐԵՐ
23.07.2026 | 18:03
ՀԿ-ները ԶՈւ-ում մահվան դեպքերի առնչությամբ արդյունավետ քննություն և համակարգային բարեփոխումներ են պահանջում
23.07.2026 | 17:55
660,000 ֆունտ՝ միջազգային դատարաններում Հայաստանի շահերի պաշտպանության համար
23.07.2026 | 17:46
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին կպատասխանատվության կենթարկի Հորմուզի նեղուցում հութիների ապագա հարձակումների համար
23.07.2026 | 17:37
Չեմ նեղվել, որ 1 տարի է՝ կալանքի տակ եմ, բողոք չունեմ. Արթուր Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 17:28
Առինջում բարձր լարման գծերի տակ գտնվող ինքնակամ կառույցները կապարակնքվել են․ ՔԿ
23.07.2026 | 17:23
Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտ կանցկացնի Չարլզ Օլիվեյրայի հետ. աղբյուր
23.07.2026 | 17:15
Արթուր Սարգսյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. նա պատգամավորի անձեռնմխելիություն է ստացել. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 17:07
Ուրսուլա ֆոն դեր Լայենը մանրամասներ է հայտնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթից
23.07.2026 | 17:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովա պողոտայում
23.07.2026 | 16:52
Սերժ Սարգսյանի՝ «Սև Բերդ» ամրոցը օտարելու վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին
Բոլորը

Ադրբեջանում ձերբակալել են մանկական ուղեղային կաթված ունեցող ակտիվիստ Ֆամիլ Խալիլովին՝ թմրամիջոց վաճառելու մեղադրանքով։ Խալիլովի կինը պնդում է, որ ամուսինը կալանավորվել է սոցիալական ցանցերում իշխանությունների և նախագահ Իլհամ Ալիևի հասցեին քննադատական գրառումների համար։

Ֆամիլ Խալիլովը ծնվել է ուղեղային կաթված ախտորոշմամբ, ունի առաջին խմբի հաշմանդամություն։ Նա սոցիալական ցանցերում քննադատական ​​գրառումներ է կատարել Ադրբեջանի կառավարության դեմ։ Մայիսի 4-ին ոստիկանները ներխուժել են նրա տուն և հայտարարել, որ թմրանյութեր են հայտնաբերել։ Կինը՝ Քիչիքխանիմ Խալիլովան ասել է, որ պառնալիքներն ու վիրավորանքները սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանները իրենց բաժին են տարել՝ ասելով, որ, իբր, տանը թմրանյութ են հայտնաբերել։ Նրա խոսքով՝ Ֆամիլն այժմ գտնվում է քննչական մեկուսարանում՝ շատ ծանր վիճակում։

«Ինքը տանը ոչինչ չէր կարողանում անել։ Նա չէր կարողանում ո՛չ ուտել, ո՛չ ջուր խմել։ Աչքերն էլ են թույլ, ակնոց է կրում։ Առանց ակնոցի նա ընդհանրապես չի տեսնում։ Նա պարզապես նստած էր համակարգչի դիմաց և ոտքերով գրում էր»,- պատմել է կինը։

Ֆամիլ Խալիլովն այնուհետև տեղափոխվել է Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարանի բժշկական բաժանմունք։ Նրա փաստաբան Բահրուզ Բայրամովի խոսքով՝ Ֆամիլ Խալիլովը չի ընդունում թմրանյութերի մեղադրանքը։

«Ինչպե՞ս կարող եմ թմրանյութ վաճառել երկու պարալիզացված ձեռքով»,- Խալիլովի խոսքերն է փոխանցել փաստաբանը։

Խալիլովը մի քանի տարի ապրել է Շվեդիայում՝ հույս ունենալով ապաստան ստանալ։ Երեք ամիսը մեկ նրան հատուկ ներարկումներ են արել, որոնք թեթևացրել են նրա առողջական վիճակը։ Մեկ տարի առաջ՝ Ադրբեջան վտարվելուց հետո նա զրկվել է այս բուժօգնությունից և ինքնազգացողությունը սկսել է վատանալ։

Չնայած ձեռքերի կաթվածին՝ Խալիլովը ակտիվ է սոցիալական ցանցերում, ոտքի մատներով գրառումներ է անում սոցցանցերում՝ քննադատելով իշխանություններին և կոչ արել մասնակցել բողոքի ակցիաներին։

Նշենք, որ վերջին ամիսներին Ադրբեջանում մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել են նաև տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող շուրջ երկու տասնյակ լրագրողներ, ընդդիմադիր գործիչներ ու քաղաքական ակտիվիստներ։ Խուզարկություններ են իրականացվել Abzas Media-ի, Toplum TV-ի գրասենյակներում և որոշ լրագրողների բնակարաններում։ Միջազգային կառույցները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել բռնաճնշումներն ու  բոլորին ազատ արձակել։ Ապրիլի 25-ին էլ Եվրախոհրդարանը բանաձև էր ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։

Էմմա Չոբանյան