Լրտեսություն է Վանեցյանի և Փաշինյանի զրույցի գաղտնալսումը, ո՞ւր են պատժվածները, ինչո՞ւ քրգործ չի հարուցվել․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն ասուլիսում ասաց, թե «սահմանազատման պրոցեսին դեմ են օտար երկրներում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, որոնք հավաքագրված են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյա (ասաց, որ Արթուր Վանեցյանին նկատի ունի), ով հայտնի է նրանով, որ իրեն ձայնագրել են, հրապարակել ձայնագրությունը»։

Ապա այստեղ բացեց փակագծերը․ «Ո՞վ է ասել՝ ողջ ձայնագրությունն են հրապարակել։ Ձայնագրության մի մասն օգտագործվել է որպես ահաբեկման գործիք։ Մենք հստակ տեղեկություն ունենք, որ ձայնագրությունը կատարել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից, իսկ ձայնագրության մյուս մասն օգտագործվել է՝ այդ պաշտոնյային առնվազն որպես ազդեցության գործակալ օգտագործելու»։

ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որն այս հարցով ժամանակին զբաղվել է՝ հետամուտ լինելով, որպեսզի իրավական գնահատականներ հնչեն, Factot TV-ին տված հարցազրույցում պնդեց, որ ՌԴ-ն է այն շահագրգիռ պետությունը, որը կիրականացներ գաղտնալսումը։ Նա պահանջեց ՀՀ իշխանություններից քրեական գործ հարուցել և պատժել գաղտնալսման մեղավորներին։

«Ինձ հետաքրքրում է այն հարցը, թե ինչու ապօրինի գաղտնալսման հիմքով չի հարուցվել քրեական գործ, որովհետև գաղտնալսում է տեղի ունեցել, ըստ էության՝ լրտեսական գործունեություն, ինչը քրեորեն պատժելի երևույթ է։ Առանց որևէ իրավական կարգավիճակ ունենալու։ Եվ կապ չունի՝ դա Հայաստանում է, թե՞ որևէ այլ երկրում, նման գաղտնալսումներն արգելված են։ Անձնական խոսակցության իրավունքը կոնվենցիոն իրավունք է, իսկ համաձայն ՀՀ օրենսդրության՝ եթե անձին գաղտնալսում են, երբ չկա դատարանի որոշում, ապա անպայման քրեական գործ պետք է հարուցվի»,- նշեց իրավապաշտպանը։

Արթուր Սաքունցը խոսեց նաև ՀՀ ԱԱԾ-ում լյուստրացիա անցկացնելու՝ քաղհասարակության պահանջների, Ռուսաստանի՝ Հայաստանում ունեցած գործակալական ցանցի կողմից երկրի ինքնիշխանության դեմ վնասարար գործողությունների, քաղաքական դաշտում ռուսական գործակալների գործունեություն ծավալելու, այսօր Մոսկվայում կայացող Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ այս և այլ խնդրահարույց հարցերի արծարծման անհրաժեշտության, ինչպես նաև եկեղեցականների և ընդդիմության կազմակերպած մայիսի 9-ի հանրահավաքի մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան