ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրից այս պահի դրությամբ օգտվում է շուրջ 780 անձ
Հասարակություն
08.05.2024 | 17:11ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրից այս պահի դրությամբ օգտվում է շուրջ 780 անձ․ տեղեկացնում են ԱՍՀՆ-ից։
Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում շարունակվում է հայրենակիցների հաշվառման գործընթացը։
Հիշեցնենք, որ միջոցառման շահառու դառնալու համար ԼՂ-ից բռնի տեղահանված 16-ից 63 տարեկան անձինք կարող են դիմել ՄՍԾ տարածքային կենտրոն, որտեղ հաշվառվելուց հետո կարող են օգտվել առաջարկվող երեք բաղադրիչներից մեկից․
-անցնել մասնագիտական ուսուցում, որից հետո ձեռք բերել աշխատանք,
-անցնել աշխատանքային փորձառություն, որից հետո՝ աշխատանք,
-անցնել մասնագիտական ուսուցում, որից հետո ձեռք բերել աշխատանքային փորձառություն և ապա՝ աշխատանք։