Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է տարածել
ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տեսանյութ է տարածվում. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է:
«Կոչ ենք անում զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց»,- ասված է հաղորդագրությունում։