Հեռակա բանավեճ ՔՊ-ականների և Բագրատ Սրբազանի միջև․ ինչ տեղի կունենա մայիսի 9-ին Երևանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

Արդեն երրորդ օրն է՝ շարունակվում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած քայլերթը դեպի Երևան։ Այն սկսվեց Կիրանց գյուղից՝ շուրջ 15-օրյա բողոքի ակցիաներից հետո։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը Երևան է հասնելու մայիսի 9-ին։ Factor TV-ն թեմի առաջնորդից հետաքրքրվեց՝ ի՞նչ սպասել այդ օրը։

«Պատասխան ենք պահանջելու գործած բոլոր ապօրինությունների համար, հատկապես` երկրի սահմանագծման, սահմանազատման հետ կապված։ Հակաօրինական գործընթաց է»,- ասաց նա։

Իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները հոգևորականի քննադատությունները չեն ընդունում։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հակադարձում է՝ նշելով, թե կառավարությունը միակողմանի զիջումների չի գնում, սահմանազատումն էլ իրականացնում են միջազգային նորմերին համապատասխան։

ՔՊ-ն այս շարժումը համարում է երկրում իրավիճակն ապակայունացնող, Ադրբեջանին պատերազմի հրահրելու փորձ՝ ակցիան վերագրելով նախկին իշխանության առանցքային ներկայացուցիչներին։

Բագրատ Սրբազանը նաև ասում է՝ բարձրաստիճան ՔՊ-ականներից ուղերձներ է ստանում, թե ինչպես միանան իր ղեկավարած շարժմանը։ Հոգևորականն այս հայտարարությունն անում է ՔՊ-ականների կողմից իրեն ուղղված սուր քննադատությունների ֆոնին, երբ նրանցից շատերն ԱԺ ամբիոնից անգամ հայտարարում են, որ Տավուշի թեմի առաջնորդին Սրբազան անվանել պետք չէ։ Այնուհանդերձ, կառավարության աշխատակազմն արձագանքեց արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ այն որակելով «սուտ ու կեղծիք»։

Ի դեպ, հարց է առաջանում, թե ինչո՞ւ է կառավարության աշխատակազմը՝ պետական մարմինն արձագանքում ՔՊ կուսակցության անդամներին վերագրվող տեղեկությանը։

Տավուշի թեմի առաջնորդը Factor TV-ի հետ զրույցում հայտարարում է, որ իրենց առջև դրված խնդիրը, իր գնահատմամբ, անօրինական սահմանազատումը դադարեցնելն է։ Չնայած Նիկոլ Փաշինյանին ուղղված մեղադրանքերին և սուր քննադատություններին՝ նա Factor TV-ի հարցին ի պատասխան նշում է՝ վարչապետի հրաժարականի պահանջ իրենց օրակագրում չկա։

Եվ չնայած Տավուշի թեմի առաջնորդի այս հավաստիացմանը՝ շարժմանն աջակցող քաղաքացիները սոցիալական ցանցերում այս երթը համարում են իշխանափոխության գործընթացի մեկնարկ և հարց տալիս՝ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականի դեպքում ո՞վ է ստանձնելու Հայաստանի իշխանության ղեկը։ Այս հարցը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին զարմացնում է։

Շարժման ակտիվ մասնակիցներից Սուրեն Պետրոսյանը ևս չի հստակեցնում, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չեն ձևավորել։ Նա, միաժամանակ, չի բացառում, որ ինչ-որ փուլում նաև երկրի ղեկավարի հրաժարականի հարցը կլինի օրակարգում։ Ըստ նրա՝ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն Երևանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան