Արշակ Վարդանյանի փոխարեն ԲԴԽ անդամ է ընտրվել Արմեն Դանիելյանը․ կողմ է քվեարկել 253 դատավորից 132-ը

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Դատավորներն այսօր ընդհանուր ժողովում ԲԴԽ անդամ են ընտրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։ Քվեարկությանը մասնակցել է 253 դատավոր, նրանցից 132-ը Դանիելյանին կողմ է քվեարկել։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի տեղը թափուր էր, քանի որ ԲԴԽ անդամ, դատավոր Արշակ Վարդանյանը փետրվարի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Խորհրդի անդամի ընտրությունը պետք է տեղի ունենար մարտի 29-ին նշանակված Դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում, սակայն ժողովից 1 օր առաջ միակ թեկնածուն՝ Վազգեն Ռշտունին հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ չի հավակնում ԲԴԽ անդամ դառնալ։ Առանց հստակ պատճառներ նշելու Ռշտունին ասել էր, որ վերջին օրերին տեղի են ունեցել իրադարձություներ, որոնցով պայմանավորված է կայացրել որոշումը: «Ինձ համար մեծագույն պատիվ կլիներ դատավորներին տվյալ մարմնում ներկայացնելը, սակայն նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր, որոնք, իմ գնահատմամբ, ավելի կարեվոր են, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալը. հակառակ մոտեցումը կարող էր գնահատվել եսասիրական»,- հայտարարության մեջ նշել էր Վազգեն Ռշտունին՝ հայցելով դատավորների ներողամտությունը, որոնք իր՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալու հետ կապված դրական սպասումներ են ունեցել։

Արաքս Մամուլյան