Ադրբեջանի կառավարությունը շարունակում է վտանգ ներկայացնել ԼՂ-ում և շրջակայքում գտնվող կրոնական վայրերի համար․ USCIRF

Լուրեր

23.02.2026 | 16:06
25 տարի հետո կատաստրոֆա է լինելու, պետք է մեր վերաբերմունքը փոխենք ջրի նկատմամբ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 15:55
Օմանը հաստատում է՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ժնևում հինգշաբթի օրը
23.02.2026 | 15:51
Հայկազ Բաղմանյանը վրիպել ու չի հայտարարագրել 1 մլն ԱՄՆ դոլար փոխառությունը․ փաստաբան
23.02.2026 | 15:40
20-ն ընդդեմ 1-ի․ ոստիկանը նախազգուշական երկու կրակոց է արձակել օդ ու կանխել Երևանում երիտասարդների միջև ծեծկռտուքի զարգացումը
23.02.2026 | 15:31
Հաշտության ուղին բարդ է՝ հաշվի առնելով, որ հայ 19  ձերբակալվածները գտնվում են Բաքվում. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 15:19
Մեսին պարտությունից հետո փորձել է մտնել մրցավարների սենյակ
23.02.2026 | 15:10
Շուտով «Turkish Airlines»-ը ՀՀ կգա․ այն Երևան-Լոս Անջելես թռիչքի համար մեծ ներուժ ունի. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
23.02.2026 | 15:00
Երևան-Աբովյան ճանապարհի վթարից տուժածներ կան// զարգացումներ՝ Աջափնյակում սպանության գործից․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 14:54
Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են ժամանակավոր փոխել իրենց հաշվառման վայրը․ ԿԸՀ
23.02.2026 | 14:45
Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի մասին․ Վերջին պահին որոշեցի մտնել տուգանային հրապարակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 14:31
Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում․ ՈՒՂԻՂ
23.02.2026 | 14:18
86-ամյա քաղաքացին որոնվում է որպես անհետ կորած
23.02.2026 | 14:16
Եվրաբասկետ-2029․ Հայաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակը
23.02.2026 | 14:10
Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը. Զելենսկի
23.02.2026 | 14:03
Սա նշանակում է բարձ մակարդակի կոռուպցիա. Հոկտանյանը` ՀՀ-ում կոռուպցիայի ընկալման համաթվի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF)  հրապարակել է 2024 թվականի տարեկան զեկույցը, որում ներկայացվում են 2023 թվականի զարգացումները:

Տարեկան զերկույցում հանձնաժողովը ԱՄՆ Պետքարտուղարությանը խորհուրդ է տալիս ներառել պետություններին առանձնահատուկ մտահոգության երկրների ցանկում (CPC), քանի որ նրանց կառավարությունները թույլ են տալիս կամ հանդուրժում են կրոնի կամ հավատքի ազատության իրավունքի հատկապես լուրջ խախտումներ:

Պետքարտուղարությունը 2023 թվականի դեկտեմբերին CPC ցանկում ներառել է 12 երկիր՝ Բիրմա, Չինաստան, Կուբա, Էրիթրեա, Իրան, Նիկարագուա, Հյուսիսային Կորեա, Պակիստան, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Տաջիկստան և Թուրքմենստան, ինչպես նաև հինգ լրացուցիչ առաջարկություններ՝ կապված Աֆղանստանի, Ադրբեջանի, Հնդկաստանի, Նիգերիայի և Վիետնամի հետ:

Զեկույցի՝ Ադրբեջանին վերաբերող հատվածում նշվում է, որ 2023 թվականին երկրում կրոնական ազատության պայմանները բացասական միտում են ունեցել։ Կառավարությունը շարունակել է կիրառել «Հավատքի ազատության մասին» 2009 թվականի օրենքը։ Նախորդ տարվա նման՝ կառավարությունը մերժել է գրանցել ոչ մահմեդական կրոնական համայնքները՝ չնայած բողոքական քրիստոնյաների և Եհովայի վկաների՝ պաշտոնական գրանցում ստանալու շարունակական ջանքերին։ Իշխանությունները նաև շարունակել են ճնշում գործադրել մահմեդական խմբերի վրա՝ իրենց կրոնական գործունեության հետ կապված, ձերբակալել են նրանց։

Մահմեդական միասնության շարժումը (MUM)՝ շիա մահմեդական խմբավորում, որը դեմ է կառավարության կողմից կրոնական պրակտիկայի վերահսկմանը, շարունակել է ենթարկվել ոտնձգությունների և հալածանքների, որոնք իրավապաշտպաններից շատերը բնութագրում են որպես քաղաքականապես մոտիվացված։ Տարվա ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է խմբի անդամներին, ենթարկել վարչական կալանքի, ֆիզիկական և հոգեբանական ճնշման ենթարկել կալանավորվածներին։ Տարեվերջին ոչ կառավարական կազմակերպություններից մեկը 183 մարդու ճանաչել է որպես «խաղաղ հավատացյալների», որոնք անարդարացիորեն բանտարկված են Ադրբեջանում իրենց կրոնական համոզմունքների կամ գործունեության պատճառով։

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Արցախին։ Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է վտանգ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և շրջակայքում գտնվող կրոնական վայրերի համար։ 2023 թվականի մայիսին Կրոնական հարցերի պետական ​​կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին հորդորել էր հայ առաքելական քահանաներին լքել Դադիվանքը՝ կեղծ պնդում հնչեցնելով, թե նրանք, իբր, որևէ կապ չունեն կրոնական վայրի հետ։

Նշվում է, որ թեև հոկտեմբերին Ստեփանակերտում (զեկույցում ասվում է Խանքենդի) ՄԱԿ-ի առաքելությունը եզրակացրել է, որ «ոչ մի վնաս չի հասցվել մշակութային կամ կրոնական կառույցներին», մյուս կազմակերպությունները շարունակել են մտահոգություն հայտնել տարածաշրջանում վնասների կամ ավերածությունների հնարավորության հետ կապված:

2023 թվականի նոյեմբերին Caucasus Heritage Watch (CHW) հետազոտական ​​նախաձեռնությունը հայտնել է Շուշիի պատմական Սուրբ Աստվածածին եկեղեցու վնասման մասին։ Նույն ամսին CHW-ն հրապարակել է արբանյակային պատկերներ, որոնք վկայում են, որ հնարավոր վնասներ են հասցվել նաև Շուշիի երկու հայկական գերեզմանատներին։

Հանձնաժողովն առաջարկում է ԱՄՆ կառավարությանը՝ Ադրբեջանը ներառել առանձնահատուկ մտահոգության երկրների ցանկում (CPC), ֆինանսավորում հատկացնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը և Բաքվում ԱՄՆ դեսպանատանը՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում պաշտամունքի վայրերը և կրոնական կամ մշակութային այլ վայրերը վերականգնելու, պահպանելու և պաշտպանելու համար։ USCIRF-ը նաև դիմում է Կոնգրեսին՝ հանրային լսումների և այլ գործողությունների միջոցով արտահայտել մտահոգություններն Ադրբեջանում կրոնական ազատությունների և մարդու իրավունքների ավելի լայն խախտումների վերաբերյալ, հանդես գալ բոլոր կրոնական բանտարկյալների ազատ արձակման օգտին։

Էմմա Չոբանյան