Ստամբուլում մայիսմեկյան ցույցը վերածվել է ցուցարարների ու ոստիկանների միջև բախումների․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
Բոլորը

Ստամբուլում արհմիությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները վաղ առավոտից հավաքվել են Սարաչհանեում՝ Աշխատանքի և համերաշխության օրվա կապակցությամբ դեպի Թաքսիմ անցկացնելու։ Ստամբուլի նահանգապետի որոշմամբ, սակայն, ակցիան արգելվել է, Թաքսիմի հրապարակ տանող բոլոր ճանապարհները ոստիկանության ուժերի հսկողության ներքո են։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ առավոտյան ժամերից շրջափակված Սարաչհանե մտնել ցանկացողները խուզարկության են ենթարկվել։ Հազարավոր մարդիկ հավաքվել ու տարբեր կարգախոսներ են հնչեցրել։ Ակցիայի վայրում են եղել նաև ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության նախագահ Օզգյուր Օզելը և Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։

Մարդիկ սկսել են վանկարկել՝ «Աշխատավորները կհաղթեն կապիտալին»։ Երթը մեկնարկել է «Ամենուր Թաքսիմ է, ամենուր՝ դիմադրություն» կարգախոսներով։ Ոստիկանները թույլ չեն տվել երթի մասնակիցներին առաջ շարժվել։ Բանակցություններ են ընթացել ոստիկանների հետ՝ բարիկադները բացելու համար։ Երբ դրանք արդյունք չեն տվել, ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների նկատմամբ։ Դրանից հետո ակցիայի մասնակիցները կրկին շարժվել են դեպի բարիկադները։ Իրավապահները երկրորդ անգամ են արցունքաբեր գազ կիրառել։

Մինչ այդ, ոստիկանությունը սկսել է ձերբակալել երթի մասնակիցներին։ Հաղորդվում է մի քանի տասնյակ մարդու ձերբակալության մասին։

Էմմա Չոբանյան