Արժանավայել աշխատանքը քաղաքացու իրավունքն է և պետության զարգացման առհավատչյան․ ՀՀ նախագահ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ։

Ուղերձում ասված է․

«Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի օրվա կապակցությամբ:

Մեր պետականությունն անցած ավելի քան երեք տասնամյակի ընթացքում դիմագրավել է բազմաթիվ փորձությունների և մարտահրավերների՝ պատերազմների, տնտեսական ճգնաժամերի, հասարակական-քաղաքական կյանքում շրջադարձային փոփոխությունների: Այդ դիմակայությունը, թեկուզև լարված ճիգով, ցույց է տալիս, որ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միասնական ու անձնվեր աշխատանքի ու պատասխանատվության միջոցով:

Արժանավայել աշխատանքը, աշխատանքի իրավունքը քաղաքացու անքակտելի իրավունքն է և պետության բարեկեցության ու զարգացման առաջնային առհավատչյան:

Պետություններն ու հասարակությունները հաջողում են, եթե կարողանում են ստեղծել այնպիսի միջավայր ու մթնոլորտ, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքն առավելագույնս պաշտպանված է, իսկ արժանավայել աշխատելու և ստեղծելու հնարավորությունը՝ երաշխավորված:

Սիրելի հայրենակիցներ,

Մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է, իսկ մեր պետության բարեկեցության ու զարգացման գլխավոր գրավականը բոլորիս՝ պաշտոնյայի, զինվորականի, բանվորի ու գիտնականի, ուսուցչի ու արհեստավորի ստեղծագործ, անդուլ ու միասնական աշխատանքը, որի արդյունքում էլ կերտվում է զարգացած, ժողովրդավար ու բարգավաճող Հայաստանի Հանրապետությունը:

Շնորհավոր Մայիսի 1»։