Լրագրողական մի շարք կազմակերպություններ խստորեն դատապարտում են լրագրողի նկատմամբ  կիրառված բռնությունը․ հայտարարություն

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Լրագրողական մի շարք կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել Ազգային ժողովի տարածքում Civic.am կայքի թղթակից Դավիթ Լևոնյանի հանդեպ կիրառված բռնության կապակցությամբ։

Հայտարարությունը՝ ստորև․

«Ապրիլի 30-ին Ազգային ժողովի կենտրոնական մասնաշենքի մոտ ֆիզիկական բռնության է ենթարկվել «Civic.am» լրատվական կայքի թղթակից Դավիթ Լևոնյանը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին ուղեկցող և վերջինիս օգնական ներկայացող Արթուր Սուքոյանը մոտեցել է լրագրողին, վեճի բռնվել և հարվածել նրա դեմքին՝ մեղադրելով «սրբապղծության» մեջ։

Սուքոյանը, ըստ Դավիթ Լևոնյանի, նկատի է ունեցել օրեր առաջ լրագրողի անձնական յութուբյան ալիքի եթերում արտահայտած տեսակետը, թե Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը սպասարկում է ռուսական շահերը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք լրատվամիջոցի ներկայացուցչի նկատմամբ դրսևորված անհանդուրժողականությունն ու կիրառված բռնությունը։ Եթե նույնիսկ լրագրողի յութուբյան նյութում վիրավորանք կամ զրպարտություն է եղել, այդ խնդրի լուծման համար իրավական ճանապարհներ գոյություն ունեն, և ուժի կիրառումը որևէ արդարացում չի կարող ունենալ։

Ակնհայտ է, որ վերջին օրերին երկրում հասարակական-քաղաքական մթնոլորտի որոշակի սրացումներին զուգահեռ՝ իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների և օպերատորների վրա հարձակումների, տարատեսակ ճնշումների նոր ալիք է բարձրացել։ Սա չի կարող չառաջացնել խորը մտահոգություն ու վրդովմունք, հատկապես եթե հաշվի առնենք, որ այդ բռնությունները, որպես կանոն, իրավական գնահատական և հետևանք չեն ունենում, ինչը նպաստում է նմանատիպ միջադեպերի ավելացմանը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք պահանջում ենք․

– իրավապահ մարմիններից՝ ամենայն մանրամասնությամբ և օբյեկտիվորեն հետաքննություն իրականացնել այս և նախորդ օրերին ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ կիրառված բռնությունների փաստերի առնչությամբ և արդյունքների մասին տեղեկացնել հանրությանը,

– պատգամավոր Լևոն Քոչարյանից՝ հանդես գալ հայտարարությամբ․ կիրառված բռնության համար հայցել լրագրողի ներողամտությունը և գնահատական տալ իր օգնականի արարքին։

ԶԼՄ-ների աշխատակիցների դեմ բռնությունների այս նոր ալիքի առնչությամբ մեր համերաշխությունն ու սատարումն ենք հայտնում գործընկերներին, կոչ ենք անում իշխանություններին ու բոլոր ընդդիմադիր ուժերին հանդուրժողականություն և քաղաքակիրթ վերաբերմունք դրսևորել լրագրողների և օպերատորների նկատմամբ՝ անկախ այն բանից, թե որ «ճամբարի» հետ են ասոցացվում նրանց լրատվամիջոցները։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ