Արմեն Դանիելյանը ցանկանում է դառնալ դատավորների անկախությունը երաշխավորող Բարձրագույն դատական խորհրդի անդամ

Լուրեր

10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
Բոլորը

Մայիսի 3-ին նախատեսվում է Դատավորների ընդհանուր ժողով, որի օրակարգում ԲԴԽ դատավոր անդամի ընտրությունն է: ԲԴԽ-ում թափուր է Վերաքննիչ դատարանի քրեական մասնագիտացմամբ դատավորի տեղը, ուստի ծանուցագիր են ստացել Վերաքննիչ հակակոռուպցիոն և Վերաքննիչ քրեական դատարանի դատավորները, որոնք համապատասխանում են Բարձրագույն դատական խորհրդի անդամի համար օրենքով սահմանված չափանիշներին: Սակայն ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն է. ծանուցագիր ստացած մյուս դատավորները չեն ցանկացել ներառվել թեկնածուների ցուցակում:

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի տեղը թափուր է, քանի որ ԲԴԽ անդամ, դատավոր Արշակ Վարդանյանը փետրվարի 27-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։

Խորհրդի անդամի ընտրությունը պետք է տեղի ունենար մարտի 29-ին նշանակված Դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում, սակայն ժողովից 1 օր առաջ միակ թեկնածուն՝ Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ չի հավակնում ԲԴԽ անդամ դառնալ։ Առանց հստակ պատճառներ նշելու Ռշտունին հայտնել է, որ վերջին օրերին տեղի են ունեցել իրադարձություներ, որոնցով պայմանավորված է կայացրել որոշումը:

«Ինձ համար մեծագույն պատիվ կլիներ դատավորներին տվյալ մարմնում ներկայացնելը, սակայն նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր, որոնք, իմ գնահատմամբ, ավելի կարեվոր են, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալը. հակառակ մոտեցումը կարող էր գնահատվել եսասիրական»,- հայտարարության մեջ նշել է Վազգեն Ռշտունին՝ հայցելով դատավորների ներողամտությունը, որոնք իր՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալու հետ կապված դրական սպասումներ են ունեցել։

Նշենք, որ ԲԴԽ անդամի հավակնորդը նաև պետք է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության ստուգում անցնի, ուստի Դատավորների ընդհանուր ժողովից 1 օր առաջ Ռշտունու հրաժարականից հետո որևէ այլ դատավոր չէր կարող առաջադրվել և ժողովում ընտրվել, քանի որ բարեվարքության ստուգում չէր անցել:
Թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այժմ ինչպես է գնահատել ԲԴԽ նոր թեկնածու Արմեն Դանիելյանի բարեվարքությունը, մեզ հայտնի չէ. այս տեղեկությունը գաղտնիք է համարվում:

Արաքս Մամուլյան