ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինային խոստացել է ՀՕՊ համակարգեր և անդամակցություն դաշինքին

Լուրեր

07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
Բոլորը

Հյուսիսատլանտյան դաշինքն աշխատում է Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու ուղղությամբ և հույս ունի, որ Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Բայց Ուկրաինան պետք է հնարավորինս շուտ համատեղելի դառնա ՆԱՏՕ-ի բանակների հետ: Ապագայում Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Անդամակցության այս ճանապարհն անխուսափելի է»,- նրա խոսքերն է մեջբերում UNIAN-ը։

Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն աշխատում է Կիևին մեծ քանակությամբ հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու ուղղությամբ, քանի որ Ուկրաինան հաղթելու հնարավորություն ունի։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ ռազմաճակատում նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելն ու Ուկրաինայի Զինված ուժերի հնարավոր հարձակումը կախված են Կիևին զենքի ժամանակին մատակարարումից և միջազգային ֆինանսական օգնությունից։

«Այսօր ես դեռ դրական բան չեմ տեսնում այս առումով։ Կան պաշարներ։ Դրանք քիչ-քիչ սպառվեցին։ Այս գործընթացը պետք է արագացվի»,- հավելել է պետության ղեկավարը։

Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ Կիևը և Վաշինգտոնը բանակցություններ են վարում առաջիկա տասը տարիների համար օգնության ծավալի շուրջ՝ որպես «ամենաուժեղ» երկկողմ անվտանգության համաձայնագրի մաս։