Իսրայելում մտավախություն ունեն, որ ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր կտա

Լուրեր

24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:55
Նավթային գերտերություն՝ առանց բենզինի․ ինչ է կատարվում Ռուսաստանում. ՏԵՍԱՆՅՈւԹ
24.06.2026 | 19:47
«Մինչև գումարի հարցը չլուծվի՝ դուրսգրում չի լինի». հայրը ահազանգում է, հիվանդանոցը՝ հերքում 
24.06.2026 | 19:34
Որքա՞ն արժե ծիրանը․ գյուղացիները բերքի իրացման այլընտրանքներ են փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:21
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
24.06.2026 | 19:14
Կրեմլը հերքում է Պետդումայի ընտրությունները հետաձգելու վերաբերյալ լուրերը
24.06.2026 | 19:00
Ալիևն ասում էր՝ ՀՀ-ն բանակ չպիտի ունենա՝ զորավարժություն արեցինք, միջանցք չեղավ՝ ԹՐԻՓՓ է, «Արևմտյան Ադրբեջանը» ևս ներքին պրոպագանդա է․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 18:46
Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվեց
24.06.2026 | 18:34
Երևանում ավելի քան 5 ամիս փակ կլինի Արին Բերդ փողոցի ճանապարհահատվածներից մեկը
24.06.2026 | 18:23
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
24.06.2026 | 18:21
Իսրայելի ՊՆ-ն հայտարարում է՝ իսրայելական զորքերը դուրս չեն գա Լիբանանից նույնիսկ ԱՄՆ պահանջի դեպքում
24.06.2026 | 18:10
ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին հեռացնելու հարցը // Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ նիստին․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 18:05
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին
24.06.2026 | 17:57
Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հնարավոր է Թրամփի հետ անձնական հանդիպում
Բոլորը

Իսրայելի իշխանություններն ավելի ու ավելի են մտահոգվում, որ Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) նախատեսում է իսրայելական բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության օրդեր տալ Գազայի հատվածում ռազմական գործողությունների պատճառով: Այս մասին գրում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով իսրայելցի և օտարերկրյա պաշտոնյաներին։

Նրանց կարծիքով՝ կալանավորման օրդեր կարող է տրվել, այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի։

Ըստ թերթի զրուցակիցների՝ իսրայելցի պաշտոնյաներին, հնարավոր է, մեղադրեն Գազայի հատված մարդասիրական օգնության առաքումը խոչընդոտելու և 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի օրը Իսրայելի վրա կատարված հարձակմանը չափազանց կոշտ պատասխան տալու համար։ Պաշտոնյաները վստահ են, որ ՄՔԴ-ն դիտարկում է նաև ՀԱՄԱՍ-ի առաջնորդների ձերբակալության օրդեր տրամադրելու հարցը, սակայն կոնկրետ ում մասին է խոսքը, չի նշվում։

Թե ինչ փուլում է որոշման հաստատման գործընթացը, հայտնի չէ։ NYT-ը նշում է, որ ցանկացած օրդեր կպահանջի ՄՔԴ-ի դատավորների կոլեգիայի հաստատումը և «պարտադիր չի հանգեցնի կասկածյալների դատավարության կամ նույնիսկ անհապաղ ձերբակալման»: ՄՔԴ-ն չի մեկնաբանել հրապարակումը։

NYT-ը գրում է, որ միջազգային դատարանի կողմից տրված ձերբակալության օրդերներն «աշխարհի մեծ մասում, հավանաբար, կընկալվեն որպես նվաստացուցիչ բարոյական հանդիմանություն, հատկապես՝ Իսրայելի դեմ, որն ամիսներ շարունակ բախվել է միջազգային հակազդեցության Գազայի հատվածում իր պահվածքի պատճառով», այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից, որն Իսրայելի իշխանությունների գործողություններն անվանել է չափազանցված։ Իսրայելցի մի պաշտոնյա, որի անունը չի նշվում, ասել է նաև, որ ՄՔԴ-ի ձերբակալության օրդերների հնարավորությունն «ազդել է վերջին շաբաթների ընթացքում Իսրայելի որոշումների վրա»: