Տաջիկստանի ԱԳՆ-ն ահազանգում է՝ Մոսկվայի օդանավակայաններում հազարից ավելի տաջիկստանցիներ են պահվում

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

Տաջիկստանի ԱԳ նախարարությունը հայտնում է, որ Մոսկվայի օդանավակայաններում պահվում են երկրի հազարից ավելի քաղաքացիներ, որոնք փորձում են հասնել Ռուսաստան, գրում է Current time-ը:

Նշվում է, որ տաջիկստանցիները պահվում են ոչ նորմալ սանիտարահիգիենիկ պայմաններում և չեն ապահովվում տաք սնունդով։

Տաջիկստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ միայն «Վնուկովո» օդանավակայանի ժամանակավոր պահման գոտում մինչև ապրիլի 28-ը երկրի 954 քաղաքացի է գտնվել, որոնց թվում՝ ռուսական բուհերում սովորող ուսանողներ։ Ժամերով սպասելուց հետո նրանցից միայն 322-ին են թույլ տվել սահմանային հսկողությունն անցնել։ 306 մարդու պատրաստվում են հետ ուղարկել հայրենիք։

«Նման սահմանափակող միջոցները կիրառվում են բացառապես Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ բարդ իրավիճակ է նաև «Ժուկովսկի», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում. տասնյակ մարդիկ պահվում են այնտեղ՝ ժամանակավոր պահման գոտում։

ՌԴ իշխանությունները դեռևս չեն մեկնաբանում այս իրավիճակը։

Ավելի վաղ էլ Տաջիկստանի ԱԳՆ-ն խորհուրդ էր տվել իր քաղաքացիներին հրաժարվել ՌԴ մեկնելուց։ Թեև գերատեսչության հայտարարությունն ուղղակիորեն չի անդրադառնում դրան, մի շարք իրավապաշտպաններ կարծում են, որ դրա պատճառը Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ ճնշումներն են։ Նրանք Ռուսաստանում բախվում են ազգատյացության նոր ալիքի «Կրոկուս սիթի հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, քանի որ գործով կալանավորվածների մեծ մասը Տաջիկստանի քաղաքացիներ են։