Շիրակի մարզի համայնքների բնակիչների ապրուստի կարևոր միջոց շարունակում է մնալ անասնապահությունը․ մարզում համաժողով է անցկացվել

Լուրեր

05.06.2026 | 16:31
«Ուժեղ Հայաստան»-ը կզրկվի՞ գրանցումից․ Սարգսյանի կուսակցությունը ԿԸՀ դիմում է ներկայացնում․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 16:29
«Դաժե մի ոտ չեմ դնի առանց ռուսը ասելու»․ ՔԿ-ն Վարդան Ղուկասյանին վերագրվող գաղտնալսում է հրապարակել
05.06.2026 | 16:24
Nike-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի տեսահոլովակը՝ աստղերի մասնակցությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 16:15
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Պատժամիջո՞ց, շանտա՞ժ, թե՞ ապահարզան․ ինչ է ուզում Մոսկվան Հայաստանից
05.06.2026 | 16:10
«Արմատ մեդիա»-ի աշխատանքը դադարեցվել է․ իրավապահներն առգրավել են խմբագրության համակարգիչները
05.06.2026 | 16:09
Ժամը 16։00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
05.06.2026 | 16:00
«300,000 ադրբեջանցիների վերադարձի» թեզը Բաքվից ու Մոսկվայից է ձևավորվում. Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:54
Ազովի ծովում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 ադրբեջանցի նավաստիներ են զոհվել, ևս 3 վիրավոր կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:40
Ինքնասպանություն չէր․ Արծրուն Մարգարյանի սպանությունը բացահայտվել է 27 տարի անց․ ՔԿ
05.06.2026 | 15:37
CIES-ը գնահատել է Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը
05.06.2026 | 15:25
Դիմում ենք ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կասեցնելու հարցով․ կպահանջենք դիմել դատարան․ Անահիտ Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:22
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
05.06.2026 | 15:13
«Սաղ ձեր ընգերությանը՝ 15 հոգու, 300 հազար փո՞ղ են տվե»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:02
Ռոբերտ Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 14:57
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՀՀ ՍԱՏՄ համատեղ ջանքերով ս. թ․ ապրիլի 26-ին Շիրակի մարզում անասնաբույժի օրվան նվիրված՝ «Անասնաբուժությունը՝ հանուն առողջ հասարակության» խորագրով համաժողով անցկացվեց: Նմանատիպ մարզային միջոցառում կազմակերպվել էր նաև Սյունիքի մարզում ապրիլի 23-ին․ տեղեկացնում են «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ից։

Արդեն հինգերորդ տարին է Հայաստանի Հանրապետությունում  պետական մակարդակով նշվում է Անասնաբույժի միջազգային օրը:

Այս տարի միջոցառումը կազմակերպվել է «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի աջակցությամբ։

Ֆորումի մասնակիցներին ողջունել և անասնաբույժի միջազգային օրվա առթիվ շնորհավորել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը․ «Պետք է փաստեմ, որ անասնաբուժությունն ամենակարևոր օղակներից մեկն է, կենդանու առողջ լինելը ուղիղ համամատական է մարդու առողջության հետ։ Անհերքելի է, որ Շիրակի մարզի համայնքների բնակիչների ապրուստի կարևոր միջոց շարունակում է մնալ անասնապահությունը։ Ուստի բանիմաց մասնագետի դերը, կենդանիներին բուժօգնություն ցուցաբերելու հարցում, անգնահատելի է»։

Պարոն Մուրադյանին ողջույնի խոսքով հաջորդեցին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցիչ, ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը։ Լիլիթ Հովհաննիսյանն իր խոսքում կարևորեց երիտասարդ անասնաբույժների դերը ոլորտի զարգացման գործում և ներկայացրեց ՄԱՎԵՏԱ ծրագրով ներդրված դուալ ուսուցման ձևի առավելություններն ու  առանձնահատկությունները։

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի անասնաբույժ Արեգ Սարուխանյանն ու ՀՀ ազգային ագրարային համալսարանի անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արևիկ Աբովյանը ներկայացրեցին անասնաբույժ մասնագիտության կարևորությունը, ոլորտային խնդիրներն ու հնարավոր լուծումները։ Արեգ Սարուխանյանը հակիրճ անդրադարձ կատարեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող՝ ոլորտի բարելավմանն ուղղված գործողություները։

Միջոցառուն ամփոփվեց ակտիվ քննարկմամբ և անասնաբույժների մասնակցությամբ նկարահանված ֆիլմի դիտմամբ։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։