Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելուց 2 տարի անց որևէ մեկը չի պատժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 12:25
ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար ավելի շատ գումար չի ծախսում, քան ծախսում է պետբյուջեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:22
Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆ
12.12.2024 | 12:14
Ալիևի օգնականը հայտարարել է, թե «սահմանին ԵՄ առաքելությունը պետք է ավարտվի»
12.12.2024 | 12:10
Կառավարական կեցավայրի տները երբեք չեն տաքանում, քիչ ա մնում՝ Իջևանից վառարան ուզենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:06
«Մեր անփոխարինելի նախագծերից է «Զանգեզուրի անցումը»»․ Թուրքիայի տրանսպորտի նախարար
12.12.2024 | 12:01
Փաշինյանի «գնդակահարության պատը», Հակոբ Ասլանյանը զղջաց, բայց հեռացվեց ՔՊ խմբակցությունից․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 11:58
Ամեն ինչ արված է` պետություն չլինի, գուբերնիա՝ խնդրեմ, ֆորպո՞ստ՝ խնդրեմ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:55
Կոմիտասի պողոտայում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են
12.12.2024 | 11:45
Ենթադրում եմ՝ բոլոր ճանապարհները չեն նորոգվել, պետք է գրել՝ քանի կիլոմետր․ Փաշինյանը՝ Խուդաթյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:39
Եթե Ռուբեն Վարդազարյանը հրաժարական տար, այս գործը չէր հարուցվի. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:33
Բաքուն դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը՝ այն երկրի «դատական և իրավական գործընթացին միջամտություն» որակելով
12.12.2024 | 11:25
Վերահաստատվել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի հետ համագործակցությունը, նախանշվել են ընդլայնման նոր ուղղությունները
12.12.2024 | 11:18
Անցած տարի ցեղասպանական գործողության ականատես եղանք. միջազգային հանրությունն այդ մասին խոսեց, երբ դա արդեն կայացած փաստ էր. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:11
Կառավարությունը դադարեցրեց Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները, կլինեն արտահերթ ընտրություններ
12.12.2024 | 11:09
Աշխարհում ցեղասպանությունների կրկնման վտանգը շարունակում է մնալ. ՀՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուղիղ երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան առաջին մեքենան Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկեց 29-ամյա Սոնա Մնացականյանին։ Հղի կինը հիվանդանոց էր տեղափոխվել արդեն մահացած։ Քաղաքացիներն այսօր ողբերգության վայրում հարգանքի տուրք մատուցեցին Սոնայի հիշատակին՝ պահանջելով արդար քննություն։

Տարածքում տեղադրված տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես է մեքենան հարվածում հետիոտնային անցումով անցնող հղի կնոջը։ Նաև պարզ երևում է, թե ինչպես է Փաշինյանին սպասարկող մեքենան անցնում գետնին ընկած կնոջ կողքով՝ կանգ չառնելով։ Երևում է նաև, որ հենց ողբերգության վայրում կանգնած է ոստիկանության մեկ ծառայող, որն այդ պահին չի կանխում կնոջ տեղաշարժը։ Ոստիկանությունից պարզաբանել են՝ քանի որ Т-աձև խաչմերուկ է, մեկ կարգավորողը բավարար է եղել։ 

Տուժող կողմը պնդում է՝ վարչապետի շարասյունն ընթացել է թույլատրելի արագության գերազանցմամբ։

«Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան վարորդը նվազագույնը 108 կմ ժամ արագությամբ վրաերթի է ենթարկել իր համար կանաչ լույսի առկայությամբ հետիոտնային անցում մտած հղի վիճակում գտնվող Սոնա Մնացականյանին և մահ է պատճառել»,- ասում է տուժող կողմի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

Հղի կնոջը վրաերթի ենթարկած Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան առաջին մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանի փաստաբանը հակադարձում է՝ ուղեկցող մեքենան չէր կարող նման արագությամբ ձախ շրջադարձ կատարել։

Անդրադառնալով կանաչ լույսի առկայությանը՝ փաստաբանն ասում է՝ խաչմերուկում եղել է երթևեկությունը կարգավորող, ուստի տվյալ դեպքում Սոնա Մնացականյանը խաչմերուկը պիտի հատեր ոչ թե նայելով լուսացույցին, այլ ենթարկվեր երթևեկությունը կարգավորողի հրահանգներին։ Տուժող կողմը հակադարձում է՝ կարգավորողն ու Սոնա Մնացականյանը սկզբում չեն նկատել իրար, երբ կարգավորողը նկատել է հղի կնոջը, նա արդեն վտանգավոր երթևեկելի գոտում է եղել։

Արամ Նավասարդյանի փաստաբանը պնդում է՝ Սոնա Մնացականյանը տեսել ու չի ենթարկվել ոստիկանի հրահանգին։ Բալոյանը դեպքը որակում է անզգույշ պատահար՝ պնդելով, որ իր պաշտպանյալն անմեղ է։

Տուժող կողմն ահազանգում էր, որ կարևոր ապացույցներ են ոչնչացվել, չկա ոստիկանների ռադիոկապի խոսակցության ձայնագրությունը, որի առնչությամբ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել։

Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու վերաբերյալ քրեական վարույթով դատական գործը գտվում է ավարտական փուլում։

Հղի կնոջը վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանն ազատության մեջ է, նրա պաշտոնավարումը չի կասեցվել։ 

Արամ Նավասարդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված երկրից բացակայելու արգելքը։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան