ՀՔԱՎ-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Մաքսիմ Վաիտկիավիչուսին և մերժել Բելառուսի արտահանձման պահանջը

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2024թ փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալում է Վրաստանից Հայաստան մուտք գործած Բելառուսի քաղաքացի Մաքսիմ Վաիտկիավիչուսին։ Վերջինիս նկատմամբ Բելառուսի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել «զինվորական ծառայությունից խուսափելու» հիմքով․ գրում է ՀՔԱՎ-ը:

Փետրվարի 9-ին Տավուշի մարզի Դատախազության կողմից միջնորդություն է ներկայացվում Դատարան Մաքսիմին կալանավորելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով, որ Բելառուսի իրավապահ մարմինները նրա հանդեպ հետախուզում են հայտարարել։ Արդյունքում դատարանը բավարարում է միջնորդությունը․ Մաքսիմը կալանավորվում է 40 օր ժամկետով։

ՀՔԱՎ-ը և Կազմակերպության Իրավաբանական բաժնի համարարգող Անի Չատինյանը ստանձնում են Մաքսիմի իրավանքների պաշտպանությունը։ Չատինյանը վերաքննիչ բողոք է ներկայացնում, որը մերժվում է։ Հաջորդիվ բողոք է ներկայացվել վճռաբեկ դատարան։

Մաքսիմի կալանավորման ժամկետը լրանալու էր մարտի 16։ Մինչ այդ՝ մարտի 7-ին Տավուշի մարզի Դատախազությունը երկրորդ միջնորդությունն է ներկայացնում դատարան, մեջբերում ենք՝ «հանձնելու համար կալանավորում կիրառելու վերաբերյալ»։ Դատարանը բավարարում է միջնորդությունը․ Մաքսիմի հանդեպ ևս երկու ամսով կալանք է կիրառվում։

Բնականաբար Դատարանի այս որոշման վերաբերյալ Չատինյանը ներակայացնում է վերաքննիչ բողոք, որը, ցավոք, չի բավարարվում։ Մաքսիմ Վաիտկիավիչուսը շարունակում է մնալ կալանքի տակ։

Առաջին հայացքից սովորակ համարվող իրավական այս գործընթացում արտառոց մի հանգամանք կա, որը պարզապես անհամատեղելի է ժողովրդավարական և իրավական պետության հետ, ինչպիսին հավականում է լինել Հայաստանը։ ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Ե․ Ավագյանը 2024թ-ի փետրվարի 9-ի գրությամբ Բերլառուսի Գլխավոր դատախազությանը հայտնում է Մաքսիմ Վաիտկիավիչուսին հայտանաբերելու և կալանավորելու մասին։ Ի պատասխան Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Ն․Վ․ Վառոնինը պատասխանում է․

Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազությունը երաշխավորում է, որ հանձնման մասին հարցումը նպատակ չունի հետապնդելու անձին քաղաքական շարժառիթներով, ռասսայական պատկանելիության, կրոնի, ազգության կամ քաղաքական հայացքների հետ կապված։

Այսինքն ՀՀ Գլխավոր դատախազությունը, Դատարանը, անտեսելով Բելառուսում մարդու իրավունքների զանգվածային և անմարդկային խախոտումների փաստերը (կան հարյուրավոր զեկույցներ, հայտարարություններ միջազգային կազմակերպությունների, կառույցների, առանձին պետություննների կողմից) , հիմք է ընդունում բռնապետական ռեժիմի հավաստիացումները, մեջբերում ենք․

Երաշխավորում ենք, որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան Մաքսիմ Վաիտկիավիչուսին Բելառուսի Հանրապետությունում տրամադրելու են պաշտպանության համար բոլոր հնարավորությունները, այդ թվում փաստաբան, նա չի ենթարկվի խոշտանգումների, դաժան, անմարդկային, արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի կամ պատժի։

Նշենք, որ այս հավաստիացումներին զուգահեռ Մաքսիմի հարազատներին այցելում են Բելառուսի ուժային կառույցների աշխատակիցները և սպառնում, որ եթե Հայաստանում հարազատները քաղաքական ապաստանի դիմում ներկայացնեն, ապա Բելառուսում կենթարկվեն ամենախիստ պատժին։

Հիմնաքարային է նաևայն հանգամանքը, որ Մաքսիմն ունի ընդդիմադիր հայացքներ, որոնց պատճառով էլ ցույցերից մեկի ժամանակ բերման է ենթարկվել, 15 օր պահվել կալանքի տակ, խոշտանգվել, ինչը արձանագրված է Բելառուսի Դատարանի կողմից։ Բելառուսում Մաքսիմին խոշտանգելու համար ոստիկանների հանդեպ քրեական հետապնդում չի նախաձեռնվել։

Հարց է առաջանում՝ ինչպես կարող է Հայաստանը հավակնել կոչվել ժողովրդավարական և իրավական պետություն, երբ կալանքի տակ է պահում և պատրաստվում է արտահանձնել մի երիտասարդի, ում նույն արտահանձնման երկրում խոշտանգել են։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլայի Վանաձորի գրասենյակը պահանջում է անհապաղ ազատ արձակել Մաքսիմ Վաիտկիավիչուսին և մերժել Բելառուսի արտահանձման պահանջը։