Որպես որդի և ընկեր կորցրած մարդ` կողմ եմ խաղաղությանը, բայց ոչ այս գնով. Դավիթ Ամալյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
Բոլորը

«Ամբողջ Արցախը տվել ենք Ադրբեջանին, չենք զարմանում, Տավուշի գյուղերի համա՞ր ենք զարմանում: Այս իրավիճակում ո´չ տվողի, ո´չ վերցնողի ախորժակը չի փակվում: Դե եթե Ադրբեջանը պատրաստ է մեր ձեռքը սեղմելու, թող մեր գերիներին վերադարձնի»,-Factor TV-ի հետ զրույցում նշում է երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը`անդրադառնալով Տավուշում սահմանազատմամբ պայմանավորված լարված դրությանը:
Երգիչը շեշտում է` ինքը կողմ է խաղաղությանը և իր համար դրանից ավելի մեծ երազանք գոյություն չունի. «Որպես որդի և ընկեր կորցրած մարդ` կողմ եմ խաղաղությանը, բայց ո՛չ այս գնով: Ամեն խփվող տղայի հետ որդիս մի անգամ էլ է զոհվում, ես ուզում եմ, որ այս ամենը վերջանա, բայց ո՛չ նվաստացման գնով»:
Դավիթ Ամալյանը խոսում է նաև Տավուշ այցելած իր ընկերների հանդեպ սոցցանցերում ձևավորված ատելության մթնոլորտի մասին. «Մրոն գնաց Տավուշ, հարցազրույց տվեց, նայում եմ` ինչ մեկնաբանություն ասես` չեն գրել, այդ տղային ինչո՞ւ եք հայհոյում, նա ձեզ ի՞նչ է արել, հերի´ք է փիսիկի նման տանը նստեք ու հայհոյեք»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան