Բացառել ԶԼՄ-ների ներկայացուցիչների օրինական գործունեության խոչընդոտումները․ լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Լուրեր

22.07.2026 | 12:30
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
22.07.2026 | 12:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստների վրա Կրասնոդարում և Ստավրոպոլում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 12:10
Զինծառայող է մահացել // Հայտնի է ԱԺ առաջին նիստի օրը․ ԼՈՒՐԵՐ
22.07.2026 | 12:01
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4 կմ երկարությամբ ճանապարհը
22.07.2026 | 11:51
ՊՆ զորամասի պահեստապետը մեղադրվում է դիզվառելիք հափշտակելու համար
22.07.2026 | 11:40
Զելենսկին Սիրսկիին ազատել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարի պաշտոնից․ նրա փոխարեն նշանակվել է Միխայիլ Դրապատին
22.07.2026 | 11:33
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ամենամյա բանակային խաղերը
22.07.2026 | 11:22
ԱՄՆ-ն 11-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին․ Թեհրանը թիրախավորել է ամերիկյան ռազմաբազաները
22.07.2026 | 11:11
Ռոնալդուն հավանել է տեսանյութը, որը ՖԻՖԱ-ին մեղադրում է Արգենտինային ԱԱ-2026-ի եզրափակիչ դուրս գալուն օգնելու մեջ
22.07.2026 | 11:03
Ռուբեն Վարդանյանի գործը հասել է ՄԻԵԴ․ փաստաբանը գանգատ է ներկայացրել
22.07.2026 | 10:58
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գործունեության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
22.07.2026 | 10:45
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին՝ կիրակի
22.07.2026 | 10:38
Նազարբեկյան թաղամասում այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
22.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 22-ի դրությամբ
22.07.2026 | 10:10
Հայ հրաձիգները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել ԱԱ-ի առաջին օրը
Բոլորը

Լրագրողական կազմակերպությունները դատապարտել են ապրիլի 23-ին Բագրատաշեն-Այրում ճանապարհին բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների ու ոստիկանների միջև ընդհարումների ժամանակ «Առավոտ» օրաթերթի աշխատակից Գարիկ Մելքոնյանի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը։

«Ապրիլի 23-ին ՀՀ Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացն անընդունելի համարող և Բագրատաշեն-Այրում ճանապարհին բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների ու ոստիկանների միջև ընդհարումների ժամանակ խոչընդոտվել է «Առավոտ» օրաթերթի աշխատակից Գարիկ Մելքոնյանի օրինական մասնագիտական գործունեությունը։

Մասնավորապես՝ իրավապահները, նկատելով, որ իրենց գործողությունները նկարահանվում են, մոտեցել են լրատվամիջոցի ներկայացուցչին, նրանցից մեկը հարվածել ու Գարիկ Մելքոնյանի ձեռքից գցել է հեռախոսը և կոտրել այն: Այդ ամենը երևում է լրատվամիջոցի տարածած տեսանյութում:

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ ցուցարարների դեմ ուժ կիրառելիս ոստիկանության համար սովորական գործելաոճ է դարձել տեղում մասնագիտական պարտականություններ կատարող ԶԼՄ-ների աշխատակիցներին թիրախավորելը, նրանց վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը։ Ընդ որում, այդ ապօրինի գործողությունները, որպես կանոն, անպատիժ են մնում։

Խստորեն դատապարտելով ոստիկանության այսօրինակ գործողությունները՝ պահանջում ենք․

– Ներքին գործերի նախարարությունից՝ անհապաղ ծառայողական քննություն իրականացնել և բացահայտել իրենց լիազորությունները չարաշահած ոստիկաններին, պատասխանատվության ենթարկել նրանց, ինչպես նաև բացառել ԶԼՄ-ների ներկայացուցիչների օրինական գործունեության խոչընդոտումները։ Բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը, և իրավապահների քայլերի հնարավոր ազդեցությունը լրագրողների աշխատանքի, նրանց անաչառության և մարդկանց տեղեկացված լինելու իրավունքի վրա,

– ՀՀ կառավարությունից՝ քննարկում նախաձեռնել զանգվածային ակցիաների ժամանակ ուժային կառույցների գործողությունների համաչափության խնդիրների, այդ թվում՝ լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ, և անհրաժեշտ որոշումներ կայացնել իրավիճակը բարելավելու ուղղությամբ։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ -ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ»,- ասված է հաղորդագրության մեջ