Թուրք պատգամավորը հայտարարել է, թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու ԵՄ-ն Բաքվի և Անկարայի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառում

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ղարաբաղյան խնդրի կարգավորումը թեև ուրախացնում է Թուրքիային ու Ադրբեջանին, մյուս կողմից՝ անհանգստացնում է Ֆրանսիային, Եվրամիության որոշ երկրներին, ԱՄՆ-ին։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի նախկին փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։

Նա նշել է, թե Թուրքիան ու Ադրբեջանն այսօր տառապում են երկակի ստանդարտներից։

«Թուրքիայի հզորությունն աշխարհում օրեցօր մեծանում է, նրա քաղաքականությունը հաջողություն է ունենում։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաջող քաղաքականությունը չափազանց կարևոր է։ Իհարկե, սա շատերին է անհանգստացնում։ Ղարաբաղյան խնդրի կարգավորումը թեև ուրախացնում է Թուրքիային ու Ադրբեջանին, մյուս կողմից՝ անհանգստացնում է Ֆրանսիային, Եվրամիության որոշ երկրներին, ԱՄՆ-ին։ Բայց այս հարցում անհանգստանալու ոչինչ չկա։ Հակառակը, դուք պետք է երջանիկ լինեք, որովհետև Հայաստանն իր էներգիան պետք է ուղղի իր տնտեսական զարգացմանը»,- ասել է Օքթայը։

Նա ասել է, որ Թուրքիան այս առումով խնդիրներ ունի մի շարք ոլորտներում։

«Եվրամիության դեպքում մեր խնդիրը կապված է մարդու իրավունքների հետ։ Օրինակ՝ երկակի ստանդարտ է, երբ Գազայի հատվածում 34 հազար մարդու սպանության վրա աչք փակողներն ու նրանց զենք մատակարարողները խոսում են մարդու իրավունքների մասին։ Իհարկե, խնդիրներ միշտ էլ լինում է»,- հավելել է թուրք պատգամավորը։