ՌԴ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու մասին բանաձևը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է ԱՄՆ-ի և Ճապոնիայի կողմից պատրաստված՝ տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու մասին բանաձևի նախագիծը, ասված է ՄԱԿ-ի կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Բանաձևը սատարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մասնակցող 15 երկրներից 13-ը։ Չինաստանը ձեռնպահ է մնացել քվեարկությունից։

Բանաձևի նախագծում ասվում էր, որ միջուկային պայթյունը կամ տիեզերքում զանգվածային ոչնչացման ցանկացած այլ զենքի կիրառումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ բոլոր երկրների համար։ Դրա հեղինակները կոչ են արել չմշակել միջուկային զենք կամ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքեր, որոնք նախատեսված են Երկրի շուրջ ուղեծրում տեղադրելու համար։ Փաստաթուղթը նաև կոչ է անում «ակտիվորեն խթանել տիեզերքի խաղաղ օգտագործման նպատակը և կանխել սպառազինությունների մրցավազքը արտաքին տիեզերքում»:

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան քվեարկությունից առաջ ասել է, որ փաստաթուղթն ուղղված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների պառակտման խորացմանը։

Ռուսաստանը և Չինաստանն առաջարկել են ուղղում, որը կոչ է անում բոլոր երկրներին «մշտապես կանխել տիեզերքում զենքի տեղադրումը և տիեզերքում ուժի կիրառումը կամ սպառնալիքը»:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան բացատրել է, որ Ռուսաստանը վետո է դրել բանաձևի վրա, քանի որ «Մոսկվայի առաջարկած հիմնարար փոփոխություններն անտեսվել են»։

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ԱՄՆ իշխանությունները մտավախություն ունեն, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք տեղակայել տիեզերքում։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ջոն Քիրբին ասել է, որ Ռուսաստանը հակաարբանյակային զենք է մշակում, այդ պատճառով ԱՄՆ-ն սկսել է ուղիղ դիվանագիտական փոխգործակցություն Ռուսաստանի և այլ երկրների հետ։

Ըստ The New York Times-ի՝ Միացյալ Նահանգները խնդրել է Հնդկաստանին և Չինաստանին հետ պահել Ռուսաստանին մի քայլից, որը «կարող է աղետի վերածվել»: Կրեմլը Վաշինգտոնի կողմից նոր սպառազինությունների ստեղծման մասին հաղորդագրություններն անվանել է «հնարք» և նշել, որ ԱՄՆ-ը չի շփվում Ռուսաստանի Դաշնության հետ։