Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր

Լուրեր

21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.06.2026 | 10:27
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան
21.06.2026 | 10:19
ԱԱ-2026. Ճապոնիայի վստահ հաղթանակն ու Կյուրասաոյի առաջին միավորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
20.06.2026 | 17:12
Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4 աստիճանով, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով
Բոլորը

Չիլիի Պատգամավորների պալատը հավանություն է տվել յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հայտարարելու նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է DiarioArmenia-ն՝ նշելով, որ բանաձևը ներկայացրել է պատգամավոր Քրիստիան Արայան՝ Չիլի-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահը, ով մարտին հանդիպել է Հարավային Ամերիկայի Հայկական ազգային խորհրդի ներկայացուցիչներ՝ Հակոբ Տաբակյանի և Արամ Մուրատյանի հետ։

«Հենց այսօրվա նման մի օր՝ 109 տարի առաջ, սկսվեց հայ քրիստոնյա ժողովրդի բնաջնջումը։ Ավելի քան մեկուկես միլիոն մարդ ծրագրված կերպով սպանվել է իրենց էթնիկ և կրոնական պատկանելության պատճառով․․․։ Ժամանակի առաջնորդները միտումնավոր անտեսում էին դա և թաքցնում անարդար անտարբերության քողի տակ, որը պահպանվում է մինչ օրս, բայց որին մենք բախվում ենք մեր նման հեռավոր երկրից՝ խոնարհաբար, բայց ամուր և եռանդով, բարձրացնելով մեր ձայնը նման անարդարության առջև, պաշտոնապես ճանաչելով հայ նահատակներին»,- նիստի ընթացքում հայտարարել է Արայան։

Քրիստիան Արայան իր ելույթում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին՝ ընդգծելով․ «Այն ժամանակներում, երբ հայ ժողովուրդը կրկին ենթարկվում է անարդար հարձակման, երբ Արցախը ենթարկվում է ներխուժման, իսկ նրա քաղաքացիները ստիպված են լինում լքել իրենց տները, երբ տերություններն ու միջազգային կազմակերպությունները անտարբեր նայում են մի կողմ, ես չեմ կարող չհպարտանալ, որ Չիլիի խորհրդարանն ունի հեռատեսություն և համակողմանի մոտեցում՝ բարձրացնելու իր ձայնը ցեղասպանության առաջ, որին ենթարկվել են հայերը»։

2007 թվականի հունիսի 5-ին Չիլիի Սենատը հաստատեց մի բանաձև, որում նա համերաշխություն էր հայտնում հայ ազգին՝ դատապարտելով հայ ժողովրդի ցեղասպանությունը և Չիլիի կառավարությանը խնդրեց «հավատարիմ մնալ նրան, ինչը համաձայնեցված էր 1985 թվականին ՄԱԿ-ի կողմից։