Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»

Լուրեր

08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
Բոլորը

Թուրքական ոստիկանությունը մի շարք խուզարկություններ է իրականացրել Ստամբուլում, Անկարայում և հարավ-արևելյան Ուրֆա նահանգում, ինչի արդյունքում ինը քուրդ լրագրող է ձերբակալվել, գրում է Turkish Minute-ը։

Ձերբակալվածների թվում է Mezopotamya-ի թղթակից Մեհմեդ Ասլանը, որը բերման է ենթարկվել Անկարայում գտնվող իր տնից: Ուրֆայում ձերբակալվել է նաև լրատվամիջոցի նախկին լրագրող Դողան Քայնաքը։ Ստամբուլում օպերացիան ընդգրկել է տարբեր լրատվամիջոցների մի քանի լրագրողների՝ Էսրա Սոլին Դալիին, Yeni Yaşam թերթից Էնես Սեզգինին, Սալիհա Արասին, Յեշիմ Ալիչին, Բեստե Արգաթ Բալջըին, Շիրին Էրմիշին և Էրդողան Ալայումաթին:

Իշխանությունները սահմանափակումներ են մտցրել կալանավորված լրագրողների նկատմամբ՝ արգելելով նրանց հանդիպել իրենց փաստաբանների հետ, քայլ, որը լուրջ մտահոգություններ է առաջացրել մարդու իրավունքների հետ կապված:

Լրագրողներից մեկի ազգականը, որը խնդրել է չհրապարակել իր անունը, լրատվամիջոցներից մեկին ասել է, որ ոստիկանները լրագրողի տանը հայտնվել են լուսադեմին։ Նա նշել է, որ լրագրողների ընտանիքները տեղեկացվել են, որ նրանց ձերբակալությունները «հետաքննության մաս են, որը բացվել է 2022 թվականին ահաբեկչական գործունեության համար»։

Հաղորդվում է նաև, որ ոստիկանական շրջայցեր են տեղի ունեցել Բելգիայում գործող քրդական լրատվամիջոցներում, որտեղ ոստիկանները ներխուժել են Stêrk TV և Medya Haber հեռուստաընկերությունների գրասենյակներ։

Թուրքիայում քուրդ լրագրողները հաճախ են ենթարկվում հետապնդումների, դատավարության և բանտարկության՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապերի մեղադրանքով։