Պատմական ճշմարտություններին առերեսվելն անհրաժեշտ է՝ վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն

Լուրեր

22.07.2026 | 14:51
ՀՀ-ում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը․ քննարկվել է համագործակցության ընդլայնումը
22.07.2026 | 14:43
Անկարայում ուսումնական ուղղաթիռ է վթարվել․ վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:39
Վերջին եռամսյակում ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտման 42 դեպք է արձանագրվել․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:32
Տիգրան Բարսեղյանը վնասվածք ունի
22.07.2026 | 14:23
Ղազինյանի գործով մակագրում կա, հրատապ միջնորդություն է ներկայացվել. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:14
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մինչ այժմ արժեցել է 37.5 միլիարդ դոլար
22.07.2026 | 14:03
57,5 մլն դոլարի համաձայնագիր, 103 միջոցառում․ ինչ փուլում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը
22.07.2026 | 13:54
«Չելսին» ռեկորդային տրանսֆեր է իրականացրել
22.07.2026 | 13:45
Զելենսկին հաստատել է Wildberries-ի պահեստների վրա հարձակումը՝ հայտարարելով, որ դրանք «ներգրավված են ռուսական բանակի մատակարարումների գործում»
22.07.2026 | 13:42
Գագիկ Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից, նրան հարցաքննելու ծանուցագիր են փոխանցել. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.07.2026 | 13:36
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը Բաքու կմեկնի Թբիլիսիից չվերթով
22.07.2026 | 13:28
Դավիթ Ղազինյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին
22.07.2026 | 13:17
Ավագանու անդամը քվեարկել է եղբոր ընտանիքին բնակարան նվիրելու օգտին․ ինչու ԿԿՀ-ն չի քննել Հայկ Սիսակյանի դեպքը
22.07.2026 | 13:10
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
22.07.2026 | 13:07
ԽԱՊԿ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի քրդամետ DEM (Ժողովուրդների հավասարության ու ժողովրդավարության) կուսակցությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել։

«Պատմական ճշմարտությունների հետ առերեսվելը, տուժած ժողովուրդներից ներողություն խնդրելն ու վերականգնող արդարադատության դիմելն անհրաժեշտ քայլեր են՝ միմյանց և անցյալը հասկանալու, պատմական վերքերն իսկապես բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ այն նաև հասարակության մեջ խղճի և արդարության զգացում զարգացնելու, տառապանքը փոխադարձաբար կիսելու և միասին ժողովրդավարական, խաղաղ և հավասար ապագա կառուցելու ճանապարհն է։

«109 տարի է անցել Մեծ աղետից (Մեծ եղեռնից)՝ էթնիկ ինքնության և հավատքի կոտորածից, որը սկսվել է 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ երկու հարյուրից ավելի հայ մտավորականներ տարվեցին իրենց տներից և ուղարկվեցին մահվան երթի: Այս գործընթացը շարունակվեց հարյուր հազարավոր հայերի աքսորով ու սպանություններով։ Այս հողերի մյուս քրիստոնյա ժողովուրդները նույնպես մարդկային ծանր կորուստների գնով են վճարել և կոտորվել այդ քաղաքականության ու գործելակերպի արդյունքում: Մարդկության դեմ հանցագործություններին դիմակայելը կարևոր քայլ է ընդհանուր և հավասար ապագայի և սոցիալական խաղաղության հաստատման գործում»,- նշում է քրդամետ կուսակցությունը։

«Չափազանց կարևոր է այս հողի և աշխարհագրության հնագույն ժողովուրդներից մեկի՝ հայ ժողովրդի և մեր հայ քաղաքացիների հետ խաղաղ և հավասար պայմաններում ապրելը։ Դիվանագիտական, առևտրային, տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացումը Հայաստան պետության հետ, որը նույնպես մեր տարածաշրջանի մաս է կազմում, և՛ ժողովրդի կարիքն ու շահն է, և՛ կովկասյան տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միջոց»,- ասվում է DEM կուսակցության հայտարարությունում։