Անկարայում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չօգտվել Turkish Airlines-ի ծառայություններից

Լուրեր

22.07.2026 | 14:51
ՀՀ-ում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը․ քննարկվել է համագործակցության ընդլայնումը
22.07.2026 | 14:43
Անկարայում ուսումնական ուղղաթիռ է վթարվել․ վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:39
Վերջին եռամսյակում ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտման 42 դեպք է արձանագրվել․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:32
Տիգրան Բարսեղյանը վնասվածք ունի
22.07.2026 | 14:23
Ղազինյանի գործով մակագրում կա, հրատապ միջնորդություն է ներկայացվել. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:14
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մինչ այժմ արժեցել է 37.5 միլիարդ դոլար
22.07.2026 | 14:03
57,5 մլն դոլարի համաձայնագիր, 103 միջոցառում․ ինչ փուլում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը
22.07.2026 | 13:54
«Չելսին» ռեկորդային տրանսֆեր է իրականացրել
22.07.2026 | 13:45
Զելենսկին հաստատել է Wildberries-ի պահեստների վրա հարձակումը՝ հայտարարելով, որ դրանք «ներգրավված են ռուսական բանակի մատակարարումների գործում»
22.07.2026 | 13:42
Գագիկ Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից, նրան հարցաքննելու ծանուցագիր են փոխանցել. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.07.2026 | 13:36
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը Բաքու կմեկնի Թբիլիսիից չվերթով
22.07.2026 | 13:28
Դավիթ Ղազինյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին
22.07.2026 | 13:17
Ավագանու անդամը քվեարկել է եղբոր ընտանիքին բնակարան նվիրելու օգտին․ ինչու ԿԿՀ-ն չի քննել Հայկ Սիսակյանի դեպքը
22.07.2026 | 13:10
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
22.07.2026 | 13:07
ԽԱՊԿ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Անկարայում ՌԴ դեսպանատունը ռուսաստանցիներին խորհուրդ է տալիս կշռադատել թուրքական Turkish Airlines ավիաընկերությունից օգտվելու նպատակահարմարությունը։ Դեսպանատունն այսպես է մեկնաբանել լուրերը, որ թուրքական ավիափոխադրողը ռուսներին հանում է Լատինական Ամերիկայի երկրներ տարանցիկ թռիչքներից։

«Իսկապես վերջին շաբաթների ընթացքում լինում են դեպքեր, երբ ՌԴ քաղաքացիերին, որոնք տարանցիկ ճանապարհով ուղևորվում են Ստամբուլի օդանավակայանից Լատինական Ամերիկա, մերժում են ինքնաթիռ նստեցնել։ Տարբեր պատճառներ են բերվում, բայց հիմնականում ամեն ինչ պայմանավորված է նրանով, որ, իբր, նպատակակետ երկրները խիստ կանոններ են սահմանել ՌԴ քաղաքացիներին իրենց պետություններ ընդունելու համար։ Նրանց պահանջները ներառում են՝ հետադարձ տոմսի առկայություն, կանխիկ գումար, հյուրանոցի ամրագրման հաստատում, զբոսաշրջությունից բացի այլ նպատակի դեպքում՝ համապատասխան օժանդակ փաստաթղթեր և այլն»,- ասվում է հայտարարության մեջ։

Դեսպանատունը նշում է, որ Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունն ավիափոխադրողի ուշադրությունը հրավիրել է «ստեղծված անառողջ իրավիճակի» վրա, և դեսպանությունը պաշտոնական նոտայով կապ է հաստատել Թուրքիայի ԱԳՆ-ի հետ։

«Մենք դեռևս հստակ պատասխան չենք ստացել»,- ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ ավելի վաղ էլ տեղեկություններ էին տարածվել, որ Turkish Airlines-ը նոր սահմանափակումներ է մտցրել Մեքսիկա և Լատինական Ամերիկայի մի շարք այլ երկրներ մեկնող ուղևորների համար՝ հիմնական Կենտրոնական Ասիայի երկրներից, որոնք հայտնի ուղղություններ են միգրանտների համար և փորձում են այդպիսով հասնել ԱՄՆ-ի հարավային սահման: