Արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը. Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ

Լուրեր

22.07.2026 | 13:54
«Չելսին» ռեկորդային տրանսֆեր է իրականացրել
22.07.2026 | 13:45
Զելենսկին հաստատել է Wildberries-ի պահեստների վրա հարձակումը՝ հայտարարելով, որ դրանք «ներգրավված են ռուսական բանակի մատակարարումների գործում»
22.07.2026 | 13:42
Գագիկ Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից, նրան հարցաքննելու ծանուցագիր են փոխանցել. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.07.2026 | 13:36
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը Բաքու կմեկնի Թբիլիսիից չվերթով
22.07.2026 | 13:28
Դավիթ Ղազինյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին
22.07.2026 | 13:17
Ավագանու անդամը քվեարկել է եղբոր ընտանիքին բնակարան նվիրելու օգտին․ ինչու ԿԿՀ-ն չի քննել Հայկ Սիսակյանի դեպքը
22.07.2026 | 13:10
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
22.07.2026 | 13:07
ԽԱՊԿ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
22.07.2026 | 12:59
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «շատ շուտով» կհարվածի Իրանի Pickaxe Mountain միջուկային համալիրին
22.07.2026 | 12:50
ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է Մեղրի․ քննարկվել են համայնքի խնդիրները
22.07.2026 | 12:46
ԿԸՀ նիստ` Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդության վերաբերյալ. ՈՒՂԻՂ
22.07.2026 | 12:41
Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը․ ԿԳՄՍՆ
22.07.2026 | 12:35
ESPN-ը կազմել է ԱԱ-2026-ի խորհրդանշական հավաքականը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
22.07.2026 | 12:30
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
22.07.2026 | 12:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստների վրա Կրասնոդարում և Ստավրոպոլում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի նախկին պետնախարար, ներկայում Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ: Այս մասին հայտարարություն է տարածել Վարդանյանի ընտանիքը։

«Ավելի քան երկու շաբաթ առանց որևէ շփման իրավունքի գտնվելով մեկուսացման մեջ՝ Ռուբեն Վարդանյանին առաջին անգամ թույլատրվել է կապ հաստատել ընտանիքի հետ։ Դա տեղի է ունեցել հրատապ կոչով միջազգային հանրությանը դիմելուց և Ռուբեն Վարդանյանի կողմից հացադուլ սկսելու մասին հայտնելուց հետո»,- նշված է հայտարարությունում:

Վարդանյանը հայտնել է, որ այս ամբողջ ընթացքում ամբողջապես մեկուսացած է եղել, անգամ կարդալու հնարավություն չի ունեցել: Ընտանիքի անդամների տեղեկություններով՝ բանտում միայն նրա ճնշումն են չափում։

Հարազատների հետ զրույցի վերջում Վարդանյանն ասել է. «Ես հիմա առավել քան երբևէ համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը»:

«Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանի իշխանություններն անհապաղ թույլ տան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին այցելել նրան, քանի որ դա հացադուլի ընթացքում նրա առողջական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու և նրան անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու միակ միջոցն է։

Բացի այդ, մենք կրկնում ենք Ռուբենի պահանջը՝ Ադրբեջանի կողմից հայ քաղբանտարկյալներին անհապաղ և անվերապահ ազատ արձակելու վերաբերյալ։

Շնորհակալություն ենք հայտնում համաշխարհային հանրությանը, լրատվամիջոցներին և բոլոր նրանց, ովքեր այս օրերին գրում և խոսում են Ռուբենի մասին։ Հենց այս ջանքերով էլ կայացավ նրա առաջին հեռախոսազրույցը ընտանիքի հետ երկու շաբաթվա ընթացքում»,- նշված է հայտարարությունում։

Արցախի նախկին պետնախարարը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Հացադուլը սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ հեռախոսազանգերը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն օկուպացված Արցախում ձերբակալել և Բաքու է տեղափոխել Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, ԱՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։