208 մլն դրամ անարդյունավետ ծախս․ ՊՎԾ-ն հրապարակել է Փաշինյանի հանձնարարությամբ իրականացրած ստուգումների արդյունքները

Լուրեր

15.12.2025 | 16:00
Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Կենտրոնում, Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում
15.12.2025 | 15:55
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 15:51
Գերմանիայում սկսվել է Զելենսկիի-ԱՄՆ պատվիրակություն բանակցությունների երկրորդ փուլը
15.12.2025 | 15:43
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցչի հետ
15.12.2025 | 15:31
Արարատի մարզի որոշ շրջաններում 24 ժամ ջուր չի լինի
15.12.2025 | 15:23
Ստեֆեն Կարիի անհավանական նետումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 15:14
Պապոյանը՝ Բաքվից նավթ գնելու մասին//Լեհ երկրպագուների գործով ձերբակալվածներից 5-ը ռուսներ են․ ԼՈՒՐԵՐ
15.12.2025 | 15:05
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը. ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել  է Սիդնեյի լողափում հարձակման զոհերի ընտանիքներին
15.12.2025 | 14:56
Հանրային քրեական հետապնդում 16 անձի նկատմամբ․ նրանցից 5-ը ռուսներ են․ ՔԿ-ն` «Նոա»-«Լեգիա» ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի մասին
15.12.2025 | 14:50
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 14:46
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության են հասցրել. կա կալանավորված անձ
15.12.2025 | 14:32
Վիզաների ազատակացման գործընթացում առաջընթացը շատ կարևոր է ՀՀ քաղաքացիների համար․ Արարատ Միրզոյան
15.12.2025 | 14:21
Ամերիկացի հայտնի դերասան Ռոբ Ռայներն ու կինը մահացած են հայտնաբերվել Լոս Անջելեսում իրենց տանը
15.12.2025 | 14:12
Թմրանյութ օգտագործած վարորդներին կբացահայտեն տեխնիկական սարքերի միջոցով. նոր նախագիծ
15.12.2025 | 14:00
Ցորենի նոր խմբաքանակ է գալիս Ադրբեջանով, հացի գնի վրա ազդելո՞ւ է, չեմ կարող ասել. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը խախտումներ է արձանագրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում:

«ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են վարչապետի հանձնարարությամբ, Ծառայության ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա ՀՀ քաղաքաշինության կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում (այսուհետ՝ Նախարարություն)` Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի ծանրամարտի մարզադահլիճի, «Ջանֆիդայի Է.Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, Արարատի մարզի «Դեղձուտ համայնքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, Լոռու մարզի «Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի և Սյունիքի մարզի «Վաղատին գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառուցման աշխատանքների, նախագծման, հեղինակային/տեխնիկական հսկողության, ինչպես նաև գույքով ապահովելու նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության վերահսկողության ապահովման նպատակով իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:

«Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ և համակարգային խնդիրներ, որոնց հետևանքով, Ծառայության գնահատմամբ, ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս՝ այդ թվում.

Նախարարության կողմից տեխնիկական բնութագրերը թերի են նկարագրվել, որոշ ապրանքների գներն ուռճացվել են, ինչպես նաև ապրանքների հանձնման-ընդունման գործընթացն իրականացնելիս Նախարարության աշխատակիցների կողմից որևէ համադրություն չի իրականացվել պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրերի և փաստացի ստացված ապրանքների որակների միջև, որոնց արդյունքում պետական բյուջեի միջոցներից, Ծառայության գնահատմամբ, անարդյունավետ ծախս է իրականացվել ընդհանուր շուրջ 51,000,000 ՀՀ դրամ,
ուսումնասիրությամբ պարզվել է, որ Նախարարության և Կոմիտեի միջև պատշաճ մակարդակի փոխգործակցություն չի իրականացվել, որի արդյունքում կառուցվող օբյեկտների համար անհրաժեշտ ուսումնամարզական գույքի ձեռք բերումն իրականացվել է դրանց շինարարության ավարտից զգալիորեն ավելի վաղ շրջանում, որի հետևանքով գույքը տեղափոխվել է պահպանման համար ոչ պիտանի տարածքներ, իսկ ապրանքները փաստացի օգտագործվել են երաշխիքային 1 տարի ժամկետի վերջին ամիսներին, կամ ավարտից հետո: Վերոնշյալ դպրոցների համար երկու գերատեսչությունների կողմից իրականացվել է շուրջ 742,000 ՀՀ դրամի սահմաններում միևնույն ապրանքների կրկնակի ձեռքբերում: Գերատեսչությունների միջև ոչ արդյունավետ փոխգործակցության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ կառուցվող 2 միջնակարգ դպրոցներից մեկի դեպքում նախատեսվել է 7, իսկ մյուսի դեպքում՝ 9 դասասենյակներ, այն պարագայում, երբ նմանատիպ պայմաններում հնարավոր չի լինի միաժամանակ լիարժեք իրականացնել 1-ից 12-րդ դասարանների կրթական ծրագրերը.

Նախարարության պաշտոնատար անձանց կողմից վերոնշյալ օբյեկտների համար ձեռք բերված գույքի հանձնման-ընդունման արձանագրությունները/ եզրակացությունները փաստացի ստորագրվել են առանց մատակարարված ապրանքների տեխնիկական բնութագրի համապատասխանության գնահատման.

Կոմիտեի կողմից տվյալ 5 օբյեկտների գծով կնքված շինարարական աշխատանքների և նախագծային ծառայությունների մատուցման պայմանագրերի շրջանակներում՝ աշխատանքների կատարման և ծառայությունների ճշգրտության ուսումնասիրությամբ արձանագրվել են շուրջ 115,000,000 ՀՀ դրամի տարաբնույթ առերևույթ խախտումներ: Հարկ է նշել, որ շինարարական աշխատանքների ընթացքում թույլ տրված մի շարք թերություններ արդեն իսկ վերացվել են ուսումնասիրության ընթացքում, կամ ավարտից հետո.

Ծառայության ուսումնասիրությամբ՝ ոչ արդյունավետ է գնահատվել Կոմիտեի կողմից նշված 5 օբյեկտների շինմոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքի նկատմամբ 4%-ի հաշվարկով որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայության ձեռքբերման շուրջ 41,000,000 ՀՀ դրամի ծախսը՝ այն պարագայում, երբ շինարարական աշխատանքներն իրականացվել են անորակ և բազմաթիվ ծավալային հավելագրումներով.

փաստաթղթային ուսումնասիրությամբ, ինչպես նաև տվյալ 5 օբյեկտներում իրականացված չափագրման և տեղազննության արդյունքներով արձանագրված տարաբնույթ խախտումները հիմք են տալիս եզրակացնելու, որ Կոմիտեի կողմից հսկողական գործառույթներն իրականացվել են ոչ լիարժեք և թերի:
Հարկ է փաստել, որ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների պատճառ հանդիսացած հնարավոր համակարգային խնդիրները և ոլորտում առկա բացթողումները պարզելու և հետագայում դրանց կրկնությունը բացառելու, ինչպես նաև համապատասխան առաջարկություններ ներկայացնելու նպատակով՝ Ծառայության կողմից քննարկումներ են կազմակերպվել կառուցապատող կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հիշյալ քննարկումների շրջանակներում վեր են հանվել հիմնական խնդիրները և ենթադրյալ բացթողումները, որոնց արդյունքներով Ծառայության կողմից ներկայացվել են համապատասխան առաջարկություններ:

Նշենք, որ վերոգրյալ խախտումների վերացման, խնդիրների համակարգային լուծման նպատակով Ծառայության կողմից Վարչապետին են ներկայացվել ընթացակարգային և կառավարչական բնույթի մի շարք առաջարկություններ՝ հանձնարարել լիազոր մարմիններին խստացնելու վերահսկողությունը տվյալ գործընթացների նկատմամբ, լավարկելու և կատարելագործելու ծրագրերի իրականացման հաշվետվողականության մեխանիզմները, ինչպես նաև մշակելու լիազոր մարմինների միջև արդյունավետ համագործակցության համապատասխան ձևաչափեր և ապահովելու վերջիններիս պատշաճ կիրառությունը: Միևնույն ժամանակ, առաջարկվել է հանձնարարել համապատասխան լիազոր մարմիններին իրականացնել քննարկումներ և միջոցներ ձեռնարկել՝ կանխարգելելու համար նմանատիպ բացթողումների և խախտումների` ապագայում կրկնվելու հավանականությունը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացրել և շարունակում է իրականացնել իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ստուգումներ՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով Վարչապետի հսկողական լիազորությունների իրականացումը»,- ասված է ՊՎԾ-ի տարածած հաղորդագրության մեջ: