Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Մի խումբ թուրքեր, որոնք դժգոհում են սրճարաններում և ռեստորաններում սննդի և խմիչքի բարձր գներից ու տնտեսական անկման պայմաններում գործարարներին մեղադրում են պատեհապաշտության մեջ, որոշել են հանգստայան օրերին բոյկոտ կազմակերպել, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Բոյկոտը, որի կոչ սոցիալական ցանցերում արել են քաղաքացիները՝ նշելով, որ այլևս չեն կարող իրենց թույլ տալ ուտել դրսում բարձր գնաճի և ֆինանսական դժվարությունների պատճառով, աջակցություն է ստացել նաև որոշ հասարակական գործիչների կողմից: Բոյկոտի կազմակերպիչներն ու կողմնակիցներն ասում են, որ բիզնեսներն օգտագործում են Թուրքիայի գնաճային միջավայրը որպես պատրվակ՝ իրենց շահույթն ավելացնելու համար:

Սոցիալական ցանցերում տարածվում է #fahisyemeğeBOYKOT (բոյկոտել թանկ սնունդը) հեշթեգը։ Ակցիային միացել են տնտեսության հարցերով փորձագետ Իրիս Ջիբրեն և լրագրողներ Ջենգիզ Էրդինչն ու Սևիլայ Յըլմանը։

Ջիբրեն բոլորին հրավիրել է միանալ բոյկոտին՝ «վերջ դնելու պատեհապաշտությանը»:

«Հավի դոների կես բաժինը չի կարող արժենալ 200 լիրա։ Սա գնաճ չէ, շահամոլություն է»,- ասել Էրդինչը։

Յըլմանն էլ կոչ է արել մարդկանց ապրիլի 20-21-ը չգնալ սրճարաններ և ռեստորաններ, եթե նույնիսկ հրավիրված են, նշելով, որ անհրաժեշտ է ցույց տալ ժողովրդի ուժը խանութպանների դեմ, որոնք «գնաճը որպես պատրվակ են օգտագործում»։

Նշենք, որ Թուրքիայում սպառողական գների աճի տեմպերը մարտին կրկին արագացել են՝ հասնելով 2022 թվականի նոյեմբերից ի վեր նոր առավելագույնին՝ ըստ երկրի վիճակագրական ծառայության։ Մարտին գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 68,5 տոկոս։ Սակայն ENAG-ը (անկախ տնտեսագետների խումբ) հայտարարում է, որ իրենց սեփական հաշվարկներով՝ գնաճի տարեկան ցուցանիշը կազմել է գրեթե 125 տոկոս:

Էմմա Չոբանյան