Կա´մ Թուրքիան ճնշել է մեր իշխանություններին, կա´մ նրանք չգիտեն, թե ինչ են խոսում. ցեղասպանագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

«Ցեղասպանություն երևույթի բնորոշումը թվերի հետ կապ չունի, էական չէ՝ քանի մարդ է զոհվել: Ցեղասպանությունը զանգվածային մարդասպանություն չէ, այն հանցագործություն է, որի նպատակն է ոչնչացնել մարդկանց խումբը»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը՝ անդրադառնալով ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը (նա հղում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանին) այն մասին, թե անհրաժեշտ է ցուցակագրել Հայոց ցեղասպանության զոհերին և «ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը»:

Սուրեն Մանուկյանը տեսակետ է հայտնում այն մասին, թե ինչու է իշխանական շրջանակների կողմից ապրիլի 24-ին ընդառաջ նման թեմա շրջանառվում։

«Առաջին պատճառը հիմարության կանխավարկածն է. մարդիկ շատ դեպքերում չեն տիրապետում նյութին, որի մասին խոսում են: Անդրանիկ Քոչարյանը չի պատկերացնում՝ ինչ է ասում: Խոսվում է զոհերին ցուցակագրելու մասին, բայց տարօրինակ կլիներ, որ մարդասպանները զոհերի ցուցակ կազմեին, այդ ցուցակով մարդկանց սպանեին ու ցուցակն էլ հանձնեին արխիվ»,- ասում է նա:

Նշյալ թեզը շրջանառելու երկրորդ հնարավոր պատճառը, ըստ Մանուկյանի, այն է, որ Թուրքիան, գուցե, ճնշել է մեր իշխանությանը. «Մեր իշխանությունը փորձում է ցույց տալ, որ պատրաստ է զիջումների գնալ Հայոց ցեղասպանության հարցում, որ դա իր համար տաբու թեմա չէ, որ պատրաստ է զոհերի թվի հետ կապված քննարկման մեջ մտնել թուրքական կողմի հետ: Կամ էլ, հնարավոր է, որ մեր իշխանությունը հենց իր նախաձեռնությամբ է շրջանառում այդ թեզը, էլի ցույց տալու համար, որ պատրաստ է քննարկումների»:

Սուրեն Մանուկյանն այն համոզման է, որ Անդրանիկ Քոչարյանն իր հայտարարության պատճառով հայտնվել է ծիծաղելի իրավիճակում. «Մենք տեսականորեն 50-60 տարի հետո կարող ենք զոհերի ցուցակ ունենալ, բայց այդպես էլ չհասնել վերջնարդյունքի. ժամանակ ենք կորցնելու»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան