Ինչու է «Փարքինգ սիթի սերվիս»-ը բարձրացրել ավտոկայանատեղիների sms հաղորդագրությամբ վճարը

Լուրեր

04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.08.2026 | 17:02
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում
04.08.2026 | 17:00
«88» սուպերմարկետում գործող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել
04.08.2026 | 16:54
Մայր Աթոռի նկարիչը Հովիկ Աբովյանին լուսապսակով էր նկարել․ ասաց՝ ուզում էի անակնկալ անել․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն օրեր առաջ «ավետեց» իր բաժանորդներին sms- հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղերի վճարի գանձման գումարի ավելացման մասին։ Ըստ ընկերության հաղորդագրության՝ 2017 թվականի օգոստոսի 1-ից «1045 համարին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճար կատարելիս հեռախոսահամարի հաշվից կգանձվի 149 դրամ գումար, որից 100 դրամ ավտոկայանատեղի վճար, 24.8 դրամ միջնորդավճար և 24.2 դրամ ԱԱՀ»։

Ստացվում է, որ եթե այժմ մեկ ժամ մեքենան կայանելու համար գանձվում է 100 դրամ, ապա օգոստոսի 1-ից սկսած՝ կգանձվի 149 դրամ, 24 ժամվա համար այժմ՝ 500 դրամ, օգոստոսի 1-ից՝ 748 դրամ։ Երևանի քաղաքապետարանը, սակայն, իր պարզաբանման մեջ հայտնել է, որ ավտոկայանատեղերի վճարման սակագնի թանկացում նախատեսված չէ․ «Գանձվող գումարի փոփոխությունը վերաբերում է SMS հաղորդագրության միջոցով գանձումն ապահովող բջջային օպերատորների միջնորդավճարներին և ավելացված արժեքի հարկին։ Հայաստանյան բջջային օպերատորները, սակայն, Factor.am-ի հետ զրույցում զարմացած ասացին, որ իրենք որևէ կերպ կապ չունեն սակագնի փոփոխության հետ։ Բիլայն-Արմենիա ընկերության օպերատորը մեզ հետ զրույցում ասաց, որ սակագինը որոշում է ՍՊԸ-ի սեփականատերը:

«Մեզ ներկայացվում է արժեքը, մենք ընդամենը կատարում ենք ծառայություն»,- ասաց ընկերության աշխատակիցը։

Վիվա-Սել-ՄՏՍ ընկերության աշխատակիցն էլ ասաց․ «Թե ինչու է փոխվել սակագինը, չեմ կարող ասել, մեզ հետ կապված չէ․մենք ընդամենը միջնորդ կազմակերպություն ենք»։

«Յուքոմ» ՍՊԸ-ից էլ ասացին, որ տեղյակ չեն վճարի փոփոխության պատճառների մասին։ Իսկ ահա «Փարքինգ սիթի սերվիս» ՍՊԸ տնօրեն Վազգեն Հարությունյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ վճարի բարձրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունն այլևս չի կարողանում վճարել ԱԱՀ-ն ու միջնորդավճարը:

«Նախկինում կարողանում էինք այդ գումարը վճարել, հիմա՝ չէ․հասույթը նախկինում շատ ավելի շատ էր, քան հիմա»,-պարզաբանեց ընկերության տնօրենը։ Հարությունյանը խորհուրդ տվեց իրենց բաժանորդներին օգտվել օնլայն վճարման հնարավորությունից, որի դեպքում մինչև 1000 դրամ վճարման ժամանակ միջնորդավճար չի գանձվում:

Նկատենք, սակայն, որ օնլայն վճարման տերմինալներ ամենուր չէ, որ կան: «Ցանկացած վճարային համակարգի միջոցով՝ կլինեն էլեկտրոնային կոշելյոկներ, ցանկացած տիպի օնլայն լուծումներ, կարող են առանց միջնորդավճարի վճարում կատարել»,- նկատեց Հարությունյանը` հավելելով.«Իսկ եթե sms- հաղորդագրության միջոցով են ուզում վճարել, ուրեմն միջնորդավճարը պետք է վճարեն»։

Մեր դիտարկմանը, որ սոցցանցերում արդեն դժգոհություն է բարձրացել վճարի բարձրացման պատճառով, եթե բողոքի ակցիաներ լինեն, արդյոք ընկերությունը փոխզիջումային տարբերակ կգտնի, Վազգեն Հարությունյանը պատասխանեց․ «Եթե փոխզիջման տարբերակ լիներ, ուղղակի հարցը չէր բարձրացվի»։

Սեդա Ղուկասյան