Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի հետ

Լուրեր

12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
Բոլորը

Օգոստոսի 22-ին մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն. տեղեկացնում է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը:

ՀՀ խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Արմեն Ռուստամյանը եւ Հրաչյա Հակոբյանը, հանդիպել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը. Չեխիան Եվրոպայում Հայաստանի ամենակարեւոր գործընկերներից է:

Արա Բաբլոյանը կարեւորել է միջազգային խորհրդարանական կառույցներում երկու երկրների պատվիրակների համագործակցությունը՝ նշելով, որ հայկական կողմն ակնկալում է ավելի խորացնել եւ համակարգել այդ փոխգործակցությունը:

Անդրադառնալով երկկողմ միջխորհրդարանական հարաբերություններին՝ Արա Բաբլոյանը ողջունել է Չեխիայի խորհրդարանում նոր բարեկամական խմբի ձեւավորումը` նշելով, որ բարեկամական խմբերը մեծ դերակատարություն ունեն երկու երկրների խորհրդարանների հարաբերությունները զարգացնելու գործում:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել 2017թ. ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար` հույս հայտնելով, որ խորհրդարանի վերին պալատը, հետեւելով Պատգամավորների պալատի օրինակին, եւս կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին՝ Արա Բաբլոյանը չեխ գործընկերներին վստահեցրել է, որ տեղի ունեցած փոփոխությունները որեւէ կերպ չեն ազդել հայ-չեխական ամուր հարաբերությունների վրա: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանում իշխանության փոխանցումը ի պատիվ երկու կողմերի տեղի է ունեցել առանց ցնցումների: Այս համատեքստում Արա Բաբլոյանը կոչ է արել միջազգային գործընկերներին շարունակել Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը:

Միլան Շտեխի հետ զրույցում Արա Բաբլոյանն ընդգծել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը, ողջունելով հայ խորհրդարանականներին, ընդգծել է, որ գերազանց է գնահատում 2017 թվականի հոկտեմբերին իր գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Միլան Շտեխը նեկայացրել է Չեխիայի ներքաղաքական դրությունը՝ ընդգծելով, որ չնայած որոշակի տարաձայնություններին, բոլորովին վերջերս Չեխիայի կառավարությանը հաջողվեց ստանալ վստահության քվե:

Չեխիայի Սենատի նախագահի խոսքով՝ չեխական կողմի համար ակնհայտ է Հայաստանի ձգտումն էլ ավելի խորացնելու երկկողմ բազմաշերտ հարաբերությունները Չեխիայի հետ:

Միլան Շտեխը վստահեցրել է, որ Չեխիայում եւս տեղի ունեցած ներքաղաքական դասավորումները որեւէ կերպ չեն ազդել հայ-չեխական հարաբերությունների բարեկամական բնույթի վրա եւ առկա են տարբեր ոլորտներ, որտեղ Չեխիան կարող է իր աջակցությունը ցուցաբերել Հայաստանին: Այս համատեքստում նա անդրադարձել է երկու երկրների միջեւ կրթական ոլորտում համագործակցության հնարավորություններին՝ նշելով, որ հետագա ուսումը կազմակերպելու համար Չեխիան ուրախությամբ կհյուրընկալի Հայաստանի լավագույն ուսանողներին:

Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերություններում նկատելի տեղաշարժեր են արձանագրվում:

Միլան Շտեխի խոսքով՝ Հայաստանը քաղաքական առումով դժվարին տարածաշրջանում է գտնվում, հետեւաբար Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ: Սենատի նախագահը դրական է գնահատել միջազգային գործընկերների հետ Հայաստանի կողմից տարվող արտաքին քաղաքականությունը:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարն իր հերթին նշել է, որ լինելով ԵՏՄ անդամ՝ Հայաստանին հաջողվեց եվրոպացի գործընկերներին վստահեցնել, որ հարաբերությունները կարող են կառուցվել ոչ թե «կամ-կամ», այլ «եւ-եւ» սկզբունքով:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Չեխիայի Սենատի նախագահը նշել է, որ Չեխիայի դիրքորոշումն այդ հարցում հստակ է՝ խնդիրը պետք է կարգավորվի խաղաղ եղանակով, բանակցային սեղանի շուրջ: Նրա խոսքով՝ կողմերից որեւէ մեկին զինելը ոչ մի կերպ չի նպաստում խնդրի լուծմանը:

Հանդիպման ավարտին կողմերը գոհունակությամբ փաստել են, որ Հայաստանն ու Չեխիան լավագույնս գիտեն մեկը մյուսի պատմությունը, ինչը նպաստում է երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը: