Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.04.2026 | 23:30
Հրդեհ Թաիրով բնակավայրում. այրվել է ավտոմեքենա
06.04.2026 | 23:19
Թուրքական դատարանը արդարացրել է կինոռեժիսոր Ռոջհիլաթ Աքսոյին Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրման գործով
06.04.2026 | 23:10
Կանխվել է ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը
06.04.2026 | 23:00
Թեհրանը հայտարարում է, որ Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունները հարթել են թյուրըմբռնումները
06.04.2026 | 22:50
ՀԷՑ-ը կսուբսիդավորի բազմազավակ աշխատակիցների էլեկտրաէներգիայի ծախսերը
06.04.2026 | 22:42
Վարորդները ձեռնարկելու են համապատասխան միջոցներ ուղեվարձի պատշաճ գանձումն ապահովելու նպատակով. հայտարարություն
06.04.2026 | 22:29
Իրանը հայտարարել է, որ թիրախավորել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված նավեր
06.04.2026 | 22:16
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.04.2026 | 22:03
Թրամփը չի ստորագրել Իրանի հետ հրադադարի համաձայնագրի առաջարկի տակ. Սպիտակ տան պաշտոնյա
06.04.2026 | 21:49
Կառավարությունը սպորտի զարգացման գործընթացն ավելի հասցեական և արդյունավետ է դարձնելու․ Փաշինյանը՝ լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը
06.04.2026 | 21:37
«Ցինիզմ է»․ չծառայած «բարձրակարգ տղա»-ի մասին Քոչարյանի խոսույթի արձագանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 21:27
Հանձնառու ենք պատշաճ պայմաններ ապահովել մարզիկների համար՝ միշտ նոր հաղթանակներ գրանցելու անխախտ նպատակադրմամբ. ԿԳՄՍ նախարար
06.04.2026 | 21:15
293 հայտնի և անհայտ անուն․ ինչ ցուցակով է ՔՊ-ն գնում ընտրության և ով չի լինի հաջորդ գումարման խորհրդարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 21:00
Կրեմլն ուզում է Իվանիշվիլիի մոդելը կիրառել ՀՀ-ում․ ՌԴ-ն այսպիսով ագրեսիա է իրականացնում ՀՀ-ի նկատմամբ․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 20:43
Բիձինա Իվանիշվիլին ընդունել է Ալիևին. հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
Բոլորը

Արցախի հայաթափումից 7 ամիս անց ռուս խաղաղապահները վաղաժամ հեռանում են։ Կրեմլից տեղեկությունը հաստատեցին այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում ադրբեջանցի մի շարք օգտատերեր Արցախից դեպի Գյանջա ուղևորվող ռուսական ռազմական շարասյունների տեսանյութեր հրապարակեցին, իսկ ադրբեջանական APA-ն տեղեկացրեց, որ ռուս խաղաղապահների անձնակազմն ու զինտեխնիկան դուրս են բերվել Դադիվանքի վանական համալիրից։ Կդադարեցվի նաև Ակնայում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը։

Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները տեղեկացնում են, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների և զինտեխնիկայի վաղաժամ դուրսբերումը Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարության համատեղ որոշումն է: «Արցախի հեղափոխական կուսակցության» ղեկավար Արթուր Օսիպյանի կարծիքով՝ ռուս խաղաղապահների հեռանալը տեղի է ունեցել նաև Արևմուտքի ճնշման տակ։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ընդգծում է՝ Արցախի իշխանությունները պիտի տեղյակ լինեին գործընթացից, քանի որ ռուս խաղաղապահների ներկայությունն այն երաշխիքն էր, որով բռնի տեղահանված արցախահայերը կարող էին վերադառնալ հայաթափված Արցախ։ Ռուս խաղապահների դուրսբերումը բացառո՞ւմ է արցախցիների վերադարձը․ Աբրահամյանի կարծիքով՝ սա ուղղված էր այդ գործընթացի դեմ։

Քաղաքագետ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ ռուս խաղաղապահների՝ Արցախից վաղաժամ հեռանալու պատճառներից մեկը ռուս-ուկրաինական պատերազմն է, քանի որ այս փուլում Ռուսաստանին անհրաժեշտ են զինվորներ և տեխնիկա։

Արթուր Օսիպյանի խոսքով՝ երկրորդ անգամ չէին վստահի ռուս խաղաղապահներին և նրանց ներկայությամբ Արցախ չէին վերադառնա։ Տիգրան Աբրահամյանը, մինչդեռ, ընդգծում է՝ ռուս խաղաղապահների ներկայությունը հայաթափված Արցախում որոշ հարցեր լուծում էր։

Այդուհանդերձ, բազմաթիվ են դեպքերը, երբ ռուս խաղաղապահները չեն պահպանել եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ 2023-ի մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման հետևանքով ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում զոհվեց Արցախի ոստիկանության 3 ծառայող։ Իսկ սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանական զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում սկսեցին, ռուս խաղաղապահ զորակազմը կրկին որևէ կերպ չմիջամտեց։ Ավելի քան 100 հազար արցախցիներ մի քանի օրում լքեցին իրենց հողն ու տունը։

Ռուս խաղաղապահներն Արցախում տեղակայվեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։ Շսուրջ 2 հազար թվաքանակով զորակազմի տեղակայման ժամկետը, ըստ այդ հայտարարության, պետք է ավարտվեր 2025-ին։ Խաղաղապահները ժամկետից մեկուկես տարի շուտ լքում են հայաթափված Արցախն այն դեպքում, երբ Բաքվից հայտարարել էին, թե «պլանավորվում է ռուս խաղաղապահներին ներգրավել օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքների ականազերծման գործընթացին»։ Իսկ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը պնդել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու տրամաբանական հետևանքն է։

Հայկական պաշտոնական աղբյուրները մինչ այս պահը լուռ են․ հայտնի չէ՝ արդյո՞ք ռուս խաղաղապահները լքել են Լեռնային Ղարաբաղը նաև Հայաստանի տարածքով։

Ռուս խաղաղապահների՝ ժամկետից շուտ հեռանալու ֆոնին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ստանան վերադառնալ տարածաշրջան՝ իրենց իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովման դեպքում։ Իսկ թե ով պետք է ապահովի այդ անվտանգությունը, Զախարովան այս մասին լռում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան