Թուրքիայում պարենային գնաճը 13 անգամ գերազանցում է ՏՀԶԿ-ի երկրների միջին ցուցանիշը

Լուրեր

22.07.2026 | 16:02
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
22.07.2026 | 15:51
Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ նոր պետի անունը
22.07.2026 | 15:42
Ադելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Թութբերիձեի թիմից
22.07.2026 | 15:34
Ամբողջ քննչական խմբին բացարկ ենք ներկայացրել․ Էմին Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 15:25
Լավրովը հայտնել է, որ հուլիսի 23-ին Մանիլայում կհանդիպի Մարկո Ռուբիոյի հետ
22.07.2026 | 15:18
ՌԴ-ն հրթիռներով և ավելի քան 200 ԱԹՍ-ներով գրոհել է Ուկրաինան․ տուժածներ կան
22.07.2026 | 15:10
Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից // Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա․ ԼՈՒՐԵՐ
22.07.2026 | 15:05
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու Դատախազության միջնորդությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:59
Հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
22.07.2026 | 14:51
ՀՀ-ում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը․ քննարկվել է համագործակցության ընդլայնումը
22.07.2026 | 14:43
Անկարայում ուսումնական ուղղաթիռ է վթարվել․ օդաչուն զոհվել է, մեկ մարդ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:39
Վերջին եռամսյակում ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտման 42 դեպք է արձանագրվել․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:32
Տիգրան Բարսեղյանը վնասվածք ունի
22.07.2026 | 14:23
Ղազինյանի գործով մակագրում կա, հրատապ միջնորդություն է ներկայացվել. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:14
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մինչ այժմ արժեցել է 37.5 միլիարդ դոլար
Բոլորը

Թուրքիայում պարենային ապրանքների գնաճը փետրվարին կազմել է 71,1 տոկոս, ինչն ավելի քան 13 անգամ գերազանցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) 38 երկրների միջին ցուցանիշը, գրում է Turkish Minute-ը։

Ըստ ՏՀԶԿ-ի զեկույցի՝ Թուրքիան պարենային ապրանքների գնաճի ամենաբարձր ցուցանիշն է ունեցել փետրվարին կազմակերպության երկրների շարքում, որին հաջորդում են Իսլանդիան (7,5 տոկոս), Հարավային Կորեան (6,9 տոկոս) և Հունաստանը (6,7 տոկոս):

Պարենի համաշխարհային գները, որոնք աճել էին կորոնավիրուսի համաճարակի, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի, էներգակիրների գների աճի և կլիմայական ճգնաժամի պատճառով, անկում են ապրել, մինչդեռ Թուրքիայում գները շարունակել են աճել։

Ըստ վիճակագրության՝ փետրվարին պարենային ապրանքների միջին գնաճը ՏՀԶԿ անդամ երկրների համար կազմել է 5,3 տոկոս, եվրոպական երկրներում՝ 3,3 տոկոս, Եվրամիության անդամ երկրներում՝ 3 տոկոս։

Կազմակերպության տվյալները նաև ցույց են տվել, որ Թուրքիայի պարենային ապրանքների գնաճի մակարդակը 2023 թվականի մայիսից ի վեր աճել է 18,6 տոկոսով։ Միաժամանակ, Միավորված մետաղագործների արհմիության (BİSAM) հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիայում աղքատության շեմը մեկ տարվա ընթացքում աճել է 23,824 լիրայով (732 դոլար)՝ մարտին կազմելով 57,578 լիրա (1,770 դոլար):

Նշենք, որ Թուրքիայում սպառողական գների աճի տեմպերը մարտին կրկին արագացել էին՝ հասնելով 2022 թվականի նոյեմբերից ի վեր նոր առավելագույնի՝ ըստ Թուրքիայի վիճակագրական ծառայության (TurkStat)։ Մարտին գնաճը տարեկան կտրվածքով կազմել էր 68,5 տոկոս։ Սակայն ENAG-ը (անկախ տնտեսագետների խումբ) հայտարարում է, որ իրենց սեփական հաշվարկներով՝ գնաճի տարեկան ցուցանիշը կազմել է գրեթե 125 տոկոս:

Էմմա Չոբանյան