Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել

Լուրեր

22.07.2026 | 14:59
Հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
22.07.2026 | 14:51
ՀՀ-ում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը․ քննարկվել է համագործակցության ընդլայնումը
22.07.2026 | 14:43
Անկարայում ուսումնական ուղղաթիռ է վթարվել․ վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:39
Վերջին եռամսյակում ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտման 42 դեպք է արձանագրվել․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:32
Տիգրան Բարսեղյանը վնասվածք ունի
22.07.2026 | 14:23
Ղազինյանի գործով մակագրում կա, հրատապ միջնորդություն է ներկայացվել. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:14
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մինչ այժմ արժեցել է 37.5 միլիարդ դոլար
22.07.2026 | 14:03
57,5 մլն դոլարի համաձայնագիր, 103 միջոցառում․ ինչ փուլում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը
22.07.2026 | 13:54
«Չելսին» ռեկորդային տրանսֆեր է իրականացրել
22.07.2026 | 13:45
Զելենսկին հաստատել է Wildberries-ի պահեստների վրա հարձակումը՝ հայտարարելով, որ դրանք «ներգրավված են ռուսական բանակի մատակարարումների գործում»
22.07.2026 | 13:42
Գագիկ Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից, նրան հարցաքննելու ծանուցագիր են փոխանցել. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.07.2026 | 13:36
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը Բաքու կմեկնի Թբիլիսիից չվերթով
22.07.2026 | 13:28
Դավիթ Ղազինյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին
22.07.2026 | 13:17
Ավագանու անդամը քվեարկել է եղբոր ընտանիքին բնակարան նվիրելու օգտին․ ինչու ԿԿՀ-ն չի քննել Հայկ Սիսակյանի դեպքը
22.07.2026 | 13:10
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Բոլորը

Բաքվի քաղաքային իշխանությունների կողմից Ադրբեջանի ընդդիմության հանրահավաքը ապրիլի 21-ին անցկացնելու դիմումը մերժելուց հետո Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը որոշել է այն անցկացնել մայիսի 5-ին։

Ընդդիմությունն ի սկզբանե հանրահավաքը նշանակել էր ապրիլի 21-ին և դրա անցկացման համար երեք վայր առաջարկել՝ մետրոյի «Մայիսի 28-ի» կայարանի դիմացի հրապարակում, «Նարիմանովի» կայարանի դիմացի հրապարակում կամ «Մեհսուլ» մարզադաշտում։ Սակայն քաղաքապետարանը չի արտոնել նշվածներից որևէ վայրում դրա անցկացումը։

Ակցիան նախաձեռնվել էր քաղբանտարկյալների ազատ արձակման, Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման, ընտրական բարեփոխումների, Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի ստորագրման, ցամաքային սահմանների բացման, աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացման պահանջներով։

Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին տեղական լրատվամիջոցներին ասել է, որ ակցիայի պահանջներում որոշակի փոփոխություններ են կատարվելու։

«Մեր պահանջներից մեկի՝ ռուսական զորքերի դուրսբերման հետ կապված որոշակի գործողություններ են իրականացվում։ Սակայն զորքերի դուրսբերումն ամբողջությամբ չի ավարտվել, և տեղեկություն չկա, թե երբ կավարտվի գործընթացը։ Ուստի այս կետը մնում է մայիսի 5-ի ակցիայի պահանջների մեջ»,- նշել է Հասանլին։

Միաժամանակ, ընդդիմությունը ևս մեկ պահանջ է ավելացրել։

«Մենք պահանջում ենք հրաժարվել Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային համագործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրից, որը պարունակում է հոդվածներ, որոնք սահմանափակում են Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Ըստ օրենքի՝ նախագահը չի կարող ստորագրել փաստաթղթեր, որոնք խախտում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այս փաստաթղթում նախագահը գերազանցել է իր լիազորությունները։ Օրինակ՝ հռչակագիրը պարունակում է կետ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև արտաքին քաղաքականության համակարգման մասին։ Ի՞նչ է դա նշանակում։ Ադրբեջանը չի կարող իր հայեցողությամբ վարել իր արտաքին քաղաքականությունը, պետք է այն համաձայնեցնի Ռուսաստանի հետ և հաշվի առնի նրա շահերը։ Այս փաստաթղթում կա 6-7 հոդված, որոնք խախտում են Ադրբեջանի ինքնիշխանությունը»,- հայտարարել է Հասանլին։

Նշենք, որ Ադրբեջանի ընդդիմության վերջին խոշոր հանրահավաքը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 19-ին «Մեհսուլ» մարզադաշտում։ Այնուհետև, կորոնավիրուսի համավարակի սկսվելուց հետո, հավաքներն արգելվել են, անցկացվող փոքր բողոքի ցույցերը՝ ճնշվել ոստիկանության կողմից։

Էմմա Չոբանյան