GRECO-ն Հայաստանին կոչ է անում ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ

Լուրեր

23.07.2026 | 18:28
Վահան Կոստանյանը Փարիզում քննարկել է Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնումը
23.07.2026 | 18:19
ՄԻՊ-ը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները
23.07.2026 | 18:18
Արդեն որոշել եք՝ ԱԺ նիստին գնամ ոստիկանների ուղեկցությամբ. Արթուր Սարգսյանը վրդովվեց և լքեց նիստերի դալիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:10
Քարիմ Ադեյեմին` «Բարսելոնայի» ֆուտբոլիստ
23.07.2026 | 18:10
«Սրբազան պայքարի» գործով Իգոր Սարգսյանի տնային կալանքը փոխվեց // Մոսկվայի մոտ Սու-57 է կործանվել․ ԼՈՒՐԵՐ
23.07.2026 | 18:03
ՀԿ-ները ԶՈւ-ում մահվան դեպքերի առնչությամբ արդյունավետ քննություն և համակարգային բարեփոխումներ են պահանջում
23.07.2026 | 17:55
660,000 ֆունտ՝ միջազգային դատարաններում Հայաստանի շահերի պաշտպանության համար
23.07.2026 | 17:46
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին կպատասխանատվության կենթարկի Հորմուզի նեղուցում հութիների ապագա հարձակումների համար
23.07.2026 | 17:37
Չեմ նեղվել, որ 1 տարի է՝ կալանքի տակ եմ, բողոք չունեմ. Արթուր Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 17:28
Առինջում բարձր լարման գծերի տակ գտնվող ինքնակամ կառույցները կապարակնքվել են․ ՔԿ
23.07.2026 | 17:23
Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտ կանցկացնի Չարլզ Օլիվեյրայի հետ. աղբյուր
23.07.2026 | 17:15
Արթուր Սարգսյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. նա պատգամավորի անձեռնմխելիություն է ստացել. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 17:07
Ուրսուլա ֆոն դեր Լայենը մանրամասներ է հայտնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթից
23.07.2026 | 17:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովա պողոտայում
23.07.2026 | 16:52
Սերժ Սարգսյանի՝ «Սև Բերդ» ամրոցը օտարելու վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին
Բոլորը

Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) իր զեկույցում կոչ է անում Հայաստանին շարունակելու իր ջանքերը` կանխելու կոռուպցիան բարձրագույն գործադիր գործառույթներ ունեցող անձանց և ոստիկանության առնչությամբ. գրում է Արմենպրեսը։

GRECO-ն նշում է 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ձեռնարկված դրական քայլերը՝ կոռուպցիայի դեմ պայքարը խթանելու ուղղությամբ, այդ թվում՝ մասնագիտացված ինստիտուցիոնալ շրջանակի ստեղծման միջոցով։ GRECO-ն նաև ընդունում է ֆինանսական բացահայտման համապարփակ համակարգի ներդրումը: Վերջերս հրապարակվել է 2023-2026 թթ․ ժամանակահատվածի համար Հակակոռուպցիոն ռազմավարություն և Գործողությունների ծրագիր։ Դրանք նախատեսում են որոշակի խոստումնալից զարգացումներ, սակայն այդ ծրագրերի իրականացումը պետք է արդյունավետ կերպով գործարկվի։

GRECO-ն նշում է՝ անհարկի ազդեցության ռիսկերը կանխելու համար Հայաստանին կառավարության մեջ անհրաժեշտ է հաշվետվողականության ավելի ուժեղ համակարգ։ Բարձր մակարդակի կոռուպցիոն դեպքերի և նախորդ ռեժիմների հետ կապ ունեցող կլեպտոկրատական ցանցերի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար մի շարք լայնածավալ հետաքննություններ են ընթանում, սակայն մինչ օրս դատավճիռ չի կայացվել։ Հետաշխատանքային դրույթները թույլ են իրենց ծավալի, ինչպես նաև դրանց մշտադիտարկման և կիրարկման առումով։ GRECO-ն նաև նշում է, որ անհրաժեշտ է ավելին անել՝ տեղեկատվության հասանելիությունը բարելավելու և հանրային մասնակցությունը որոշումների կայացման գործում ապահովելու հարցում: Ավելին, դեռ պետք է ընդունվեն արդյունավետ կանոններ լոբբիստական գործունեության համար:

Ինչ վերաբերում է ոստիկանությանը, GRECO-ն նշում է, որ այն չունի լավ զարգացած էթիկայի ենթակառուցվածք. այն չունի ոչ հատուկ հակակոռուպցիոն քաղաքականություն/ռազմավարություն, ոչ էլ սեփական վարքագծի կանոնագիրք, և առ այսօր չի իրականացվել ռիսկերի գնահատում:  Պետք է ուժեղացվեն վերստուգման ընթացակարգերը հավաքագրման ժամանակ և կանոնավոր պարբերականությամբ: Ներքին վերահսկողությունը կշահի լրացուցիչ կադրային համալրման և նախաձեռնողական, այլ ոչ թե արձագանքողական մոտեցումից․ Պետք է ուժեղացնել ոստիկանության բոլոր աստիճաններում կանանց ներկայացվածությունը՝ ինչպես հավաքագրման փուլում, այնպես էլ ներքին առաջխաղացման համատեքստում։ Կարելի է նաև ավելին անել ոստիկանության գործողությունների թափանցիկությունը բարելավելու և հանրությանը փոխանցվող տեղեկության համապատասխանությունն ու ժամանակին տրամադրումը ապահովելու համար։ Եվ վերջապես, լրացուցիչ քայլեր են անհրաժեշտ ազդարարների հաղորդման և խորհրդատվական ուղիների, ինչպես նաև ազդարարների համար հասանելի պաշտպանական միջոցների նկատմամբ վստահություն կառուցելու համար:

Ակնկալվում է, որ մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը իշխանությունները GRECO-ին կներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը: Հաջորդիվ, GRECO-ն կգնահատի երկրի համապատասխանության մակարդակը ներկայացված  առաջարկությունների հիման վրա:

* * *

Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) Եվրոպայի խորհրդի մարմին է, որի նպատակն է բարելավել կոռուպցիայի դեմ պայքարելու իր անդամների կարողությունները՝ մշտադիտարկելով նրանց հակակոռուպցիոն չափանիշների համապատասխանության մակարդակը: Այն օգնում է պետություններին բացահայտելու ազգային հակակոռուպցիոն քաղաքականության թերությունները՝ խթանելով անհրաժեշտ օրենսդրական, ինստիտուցիոնալ և գործնական բարեփոխումները: