Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը

Լուրեր

08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրք լրագրող Քյուրշադ Օղուզը կիսվել է մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում պարտված իշխող Արդարություն և զարգացում կուսակվության, դրա առաջնորդ ու երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին կուլիսային որոշ տեղեկություններով, գրում է Arti Gercek-ը։

«Այն մարդիկ, ում հետ ես զրուցել եմ, ասում են՝ կուսակցությունում բոլորն այս պահին նյարդային են, նախագահ Էրդողանը ոչ մեկին չի ասում, թե ինչ է անելու, նա միայն ընտանիքից մի քանի հոգու հետ է խոսում։ Ռամադանի ժամանակ նա ընդհատում էր ծոմը, աղոթք անում և վերադառնում իր սենյակ: Անհասկանալի է, թե նա ինչ է անում հենց հիմա: Մեծ անհանգստություն կա»,- ասել է Օղուզը՝ նշելով, որ ըստ տեղեկությունների՝ Էրդողանը պատրաստվում է փոփոխություններ անել կառավարության կազմում։

Նշվում է, որ իշխող ԱԶԿ-ի՝ ապրիլին նախանշված համագումարն անցկացվելու է նոյեմբերին։

«Չեմ կարծում, որ դա տեղի կունենա, բայց այն մարդիկ, ում հետ ես զրուցել եմ, ասացին՝ Էրդողանը կարող է հեռանալ ԱԶԿ-ի նախագահությունից»,- ասել է լրագրողը։

Նշենք, որ Թուրքիայում մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) պատմական հաղթանակ է գրանցել, իսկ Էրդողանի գլխավորած կուսակցությունը, 2002 թվականին իշխանության գալուց ի վեր, ամենամեծ պարտությունն է ունեցել։ CHP-ն հավաքել է ձայների ավելի քան 37,76 տոկոսը, ԱԶԿ-ն՝ 35,48 տոկոսը։ Անկարայում գործող ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշը հավաքել է ձայների 60,38 տոկոսը, ԱԶԿ-ի թեկնածու Թուրղութ Ալթինոքը՝ 31,69 տոկոսը, Ստամբուլում գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ 51,14 տոկոսը, Էրդողանի թեկնածու Մուրադ Քուրումը՝ 39,59 տոկոսը։ Իմամօղլուն Էրդողանի հիմնական քաղաքական մրցակիցն է, որը, չնայած իշխող ուժի մեծ ջանքերին, կարողացավ կրկին հաղթել Ստամբուլի ընտրություններում։

Էմմա Չոբանյան