«Թքել են վրան, ծնկի բերել, իջեցրել տաբատը»․ խոշտանգման մասին ահազանգն ու իրավապահների լռությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հասարակական տրանսպորտում իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ ունեցած միջադեպից հետո, ըստ փաստաբանների, դիմակավորված անձանց կողմից խոշտանգված Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված թշնամանք կամ անհանդուրժողականություն հրահրելու հոդվածներով: Վարդանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Պաշտպաններ Ռուբեն Մելիքյանն ու Վարազդատ Հարությունյանը պնդում են՝  մեղադրանք առաջադրելու հիմք չկար։ Փաստաբանների խոսքով՝  Վարդանյանը խոշտանգվել է դիմակավորված անձանց կողմից՝  ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ժամանակ։

«Մեքենան կանգնել է չոլի մեջտեղը, որտեղ լքված շենք է եղել, ոստիկաններն ասել են, որ բնական կարիքներն են ուզում հոգալ, դուրս են եկել  կարիքները հոգալու, այդ ժամանակ դիմակավորված անձինք մեքենայի դուռը բացել են, Սամվելին իջեցրել ու տարել են մոտ 10 մետր այն կողմ։ Ծնկի են բերել, սկսել են հարվածներ հասցնել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել, ստիպել են, որ կրկնի իր նկատմամբ հնչեցված սեռական բնույթի հայհոյանքները, հրաժարվել է, թքել են վրան, մեկը բերանն է փակել, որպեսզի չգոռա, բայց հասցրել է մեկ անգամ գոռալ։ Հետո տեղափոխվել են ճանապարհի մի փոքր մաշված տեղ, գլուխը խփել են գետնին, ճակատային մասը այտուցվել էր, տաբատը իջեցրել են, մահակը դրել  ոտքերի արանքը»,- պատմեց Վարազդատ Հարությունյանը։

Ըստ փաստաբանների՝ ոստիկանները վերադարձել են այս ամենից հետո միայն։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով՝ կա՛մ ոստիկանությունը չի կարողանում պաշտպանել իր պատասխանատվության ներքո գտնվող քաղաքացու անվտանգությունը, կա՛մ հանցակից է տեղի ունեցածին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը մեկ տարի առաջ թքել էր իրեն դավաճան անվանած քաղաքացու վրա, դատապարտել էր պատգամավորի և երիտասարդի միջև տեղի ունեցած կոնֆլիկտը՝ իր հերթին  վիրավորական արտահայտություններ թույլ տալով միջադեպի մասնակցի հասցեին։

«Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմի մասնակից է: Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»,- գրել էր ԱԺ նախագահը։

Ուշագրավ է, որ Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելը ոչ միայն արագ, այլև առհասարակ չարժանացավ օրենքի ամենախիստ արձագանքին։ Ի դեպ, ԱԺ նախագահի հայտարարությունը տարածվել էր նաև ՔՊ կուսակցության ֆեյսբուքյան էջով։ Սա փաստաբաններին հիմք է տալիս մտածելու, որ այս ամենը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից, իսկ ոստիկանները հանցակից են եղել։

Բացի այդ, Վարազդատ Հարությունյանի համար կասկածելի է այն հանգամանքը, որ խոշտանգման դեպքի մասին ահազանգել են դեռ երեկ,  բայց մինչ այժմ  անգամ վարույթ չի նախաձեռնվել։ Ավելին, փաստաբաններն են այսօր հանցագործության մասին հաղորդում ներկայացրել, քննչական կոմիտեում ուսումնասիրում են վարույթ նախաձեռնելու հիմքերը։

Թեև Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ իրենք վերացրել են  հանցավոր նախկին ռեժիմը, սակայն իրավապաշտպանների գնահատմամբ՝ տեղի ունեցածն այլ բանի մասին է խոսում։

Հակոբ Ասլանյանն այսօր Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով իր հետ կոնֆլիկտի մեջ մտած Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին ահազանգին՝ ասաց, որ բռնությունն անընդունելի է իր համար։

«Բոլոր նրանք, ովքեր օրենքը խախտում են՝ անկախ նրանից իշխանության ներկայացուցիչ են, թե՝ ոչ, պետք է օրենքի առաջ լինեն հավասար։ Բոլորը պատասխանատու են իրենց արարքների համար։ Տվյալ անձնավորությունը, ցանկանալով օրվա հերոս դառնալ, արել է այն, ինչ արել է, որի համար պատասխան է տալիս»,- ասաց Ասլանյանը։

Ասլանյանը չանդրադարձավ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը և մեկ տարի առաջ տեղի ունեցած միջադեպին։ Իսկ ՆԳՆ-ում Սամվել Վարդանյանին ուղեկցած ոստիկանների նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան