Ոսկեպարի բնակիչը մանրամասներ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից

Լուրեր

22.07.2026 | 17:26
IFFHS-ն ու AIPS-ը Մեսիին ճանաչել են ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստ
22.07.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լուրջ չի վերաբերվում բանակցություններին»
22.07.2026 | 17:09
Հաշիվների արգելափակում․ Պետդուման սահմանափակող օրենք է ընդունել արտասահման մեկնած և հեռակա դատապարտված ռուսների համար
22.07.2026 | 16:55
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի, ԿԸՀ-ն վերադարձրել է Դատախազության այդ միջնորդությունը. Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.07.2026 | 16:48
Գաղտնի պլան ունենք. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 16:38
ՃՏՊ Սպիտակի ոլորաններում․ 5 քաղաքացի հոսպիտալացվել է
22.07.2026 | 16:34
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է
22.07.2026 | 16:29
16 երկրների հայագետներ հավաքվել են Երևանում՝ 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսին
22.07.2026 | 16:21
Քոլբի Քովինգթոն․ «Համոզված եմ` Արման Ծառուկյանը դառնալու է UFC-ի չեմպիոն»
22.07.2026 | 16:12
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է մինչև 15 տարեկանների համար սոցցանցերն արգելող օրենքը
22.07.2026 | 16:02
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
22.07.2026 | 15:51
Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ նոր պետի անունը
22.07.2026 | 15:42
Ադելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Թութբերիձեի թիմից
22.07.2026 | 15:34
Ամբողջ քննչական խմբին բացարկ ենք ներկայացրել․ Էմին Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 15:25
Լավրովը հայտնել է, որ հուլիսի 23-ին Մանիլայում կհանդիպի Մարկո Ռուբիոյի հետ
Բոլորը

«Հստակ ոչինչ չկա, անորոշ խոսակցություն է եղել»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Factor.am-ի հետ զրույցում ասաց ոսկեպարցի Հարություն Ալավերդյանը։ Ըստ նրա՝ հանդիպումը տևել է շուրջ 1 ժամ։ Ալավերդյանը նշեց, որ իրենք երկրի ղեկավարից պահանջում են, որ 4 գյուղերը Ադրբեջանին հանձնելու դեպքում միջպետական ճանապարհահատվածում պաշտպանական գիծը չխախտվի։

Ըստ բնակչի՝ Նիկոլ Փաշինյանն իրենց պահանջի վերաբերյալ որևէ խոստում չի տվել, միայն ասել է, որ կփորձեն որևէ բան անել։

«Այսօր այդ գյուղերի հանձնման մասին խոսք չեմ լսել, ընդհամենը մեր պահանջը եղել է, որ կա խնդիր՝ անվտանգության, միջպետական ճանապարհի և գազատարի հետ կապված։ Խոսքն այս տարածքից զորքերի հետ քաշման մասին է, որն առայժմ չի լինելու, ասացին, որ առայժմ փոփոխություն չի լինելու։ Մեր պահանջը մնում է նույնը, ինքն էլ խոստացել է, որ մեր պահանջի համաձայն կփորձեն մի բան անել»,- փոխանցեց ոսկեպարցին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Ոսկեպարում վարչապետը տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։ Փաշինյանը պատասխանել է նաև ոսկեպարցիների հարցերին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին ևս այցելել էր Ոսկեպար։ Վարչապետը հանդիպում էր ունեցել Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Հանդիպմանը քննարկվել էր 4 գյուղերի հանձնման մասին ադրբեջանական կողմի պահանջը․ խոսքը Բաղանիս-Այրում, Աշաղը Ասքիպարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի մասին է, որոնք այս պահին բնակեցված չեն։

Փաշինյանը տավուշցիներին ասել էր, որ եթե ՀՀ-ն այդ բնակավայրերը չվերադարձնի, պատերազմ է սկսվելու։ Նա հարակից բնակավայրերի բնակիչներին խոստացել էր, որ կրկին կհանդիպի նրանց հետ։ Մարտի 12-ին տեղի ունեցած ասուլիսում էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ գյուղերը ՀՀ տարածքի մեջ չեն մտնում։

«Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել ու խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին: Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնում են գյուղերի անուններ, ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել ՀՀ տարածքում, ընդ որում, ոչ միայն ԽՍՀՄ ժամանակներում, այլև դրանից հետո: Այն պատկերը, որ ցուցադրեցի, ՀՀ դե յուրե ամրագրված տարածքն է»,- հայտարարել էր Փաշինյանը։

Մանյա Պողոսյան