Օրինագիծը կհեռացնի Վրաստանին Եվրամիությունից․ Շառլ Միշել

Լուրեր

30.05.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
30.05.2026 | 13:33
Իոաննիսյանը չզրկվեց դիտորդական հավատարմագրումից, սակայն պարտավորվեց վերացնել Մարուքյանի մասին գրառումները
30.05.2026 | 13:21
Ռահիմ Սթերլինգը ձերբակալվել է թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով
30.05.2026 | 13:03
ԱԺԲ-ի քարոզարշավը Գյումրիում` ՈՒՂԻՂ
30.05.2026 | 12:53
Հունիսի 1-ին որոշ փողոցներ փակ կլինեն
30.05.2026 | 12:34
Սեպտեմբերից Հայաստանի կրթական համայնքին հասանելի կդառնան ChatGPT Edu-ն և Codex-ը
30.05.2026 | 12:05
Արման Ծառուկյանը և Քիլոն Ջիմիսոնը հայացքների մենամարտ են անցկացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 30-ի դրությամբ
30.05.2026 | 11:33
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Բարսելոնա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
30.05.2026 | 10:50
ՌԴ-ն թույլատրել է հայկական երկու ձկնաբուծական ընկերության արտադրանքի ներմուծումը․ ՍԱՏՄ
30.05.2026 | 10:27
ՌԴ-ն Կոպիրկինին կանչել է Մոսկվա՝ ՀՀ–ԵՄ մերձեցման պատճառով
30.05.2026 | 10:23
«Ռոլան Գարոս»․ Կարեն Խաչանովն ու Նովակ Ջոկովիչը պարտվել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 10:10
Տապալված ծառեր, պոկված թիթեղներ․ քամու հետևանքները Երևանում և մարզերում
30.05.2026 | 09:52
Քոչարյանը չի մասնակցի առաջին համարների բանավեճին
Բոլորը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն արձագանքել է Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագծի» քննարկմանը՝ նշելով, որ դրա ընդունումը կհեռացնի Վրաստանին Եվրամիությունից։

«Վրաց ժողովուրդն անցյալ տարվա դեկտեմբերին ընտրեց եվրոպական ուղին, և դրան ի պատասխան՝ Եվրոպական խորհուրդը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհեց։

Ուզում եմ հստակ ասել` «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը համահունչ չէ դեպի Եվրամիություն Վրաստանի ձգտմանը, և դա ոչ թե կմոտեցնի Վրաստանին Եվրամիությանը, այլ կհեռացնի նրանից»,- գրել է Միշելը։

Հիշեցնենք, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարան է ներկայացրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը դարձել է «օտարերկրյա գործակալների» մասին նախորդ օրենքի նախագծի փոփոխված տարբերակը։