Հակոբ Ասլանյանի միջադեպով անցնող ձերբակալված քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին տեղեկությունն ուսումնասիրվում է․ ՆԳՆ խոսնակ

Լուրեր

05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
05.08.2026 | 17:35
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել է TRIPP նախագիծը
05.08.2026 | 17:29
«Մանկապարտեզի ու համայնքապետարանի լուսավորության վրա հավելագրումներ են գտել․ փա՞յ եք մեջը»․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավելի վաղ Factor.am-ը գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ նախօրեին հանրային տրանսպորտում տեղի ունեցած դեպքի մասնակից Սամվել Վարդանյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նրան ձերբակալվածների պահման վայր տեղափոխելիս ճանապարհին մի խումբ դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել։

Թեմային անդրադարձել է նաև ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, նա որոշ մանրամասներ է ներկայացրել։

«Քաղաքացուն տեսակցած իմ գործընկերներից և փաստաբաններից տեղեկացա, որ ոստիկանական ավտոմեքենան ՀՀ քննչական կոմիտեի շենքից մոտ 300 մետր հեռավորության վրա կանգնեցվել է՝ ոստիկանների բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ, քաղաքացին միայնակ մնացել է ոստիկանական ավտոմեքենայի մեջ։ Հանկարծ այդ ընթացքում մի քանի դիմակավորված անձինք (ինձ հայտնի չէ` ոստիկաններ են, թե քաղաքացիներ) անմիջապես քաղաքացուն դուրս են հանել ոստիկանական ավտոմեքենայից և սկսել դաժան ծեծի ենթարկել, սպառնալիքներ հնչեցնել նրա հասցեին»,- փոխանցել է պատգամավորը։

Ահազանգի վերաբերյալ Factor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ՆԳՆ-ից։ Նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ վերոնշյալ տեղեկությունն ուսումնասիրվում է։

Հիշեցնենք, որ նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ հանրային տրանսպորտում տեղի ունեցած դեպքի մասնակից Սամվել Վարդանյանը ձերբակալվել է խուլիգանության կասկածանքով։