Եթե մտածում են՝ նավթ և գազ վաճառելով ամեն ինչ կարելի է վտանգել, սխալվում են․ ԵԽԽՎ պատգամավորը՝ Ադրբեջանի իշխանություններին

Լուրեր

07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
Բոլորը

Լրագրողներին իրենց պարտականությունները կատարելու համար կալանավորելը բացարձակապես անընդունելի է։ Այս մասին ադրբեջանական Թուրան գործակալությանն ասել է Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ նախկին զեկուցող, ԶԼՄ-ների ազատության հարցով զեկուցող, ավստրիացի պատգամավոր Ստեֆան Շեննակը։

«Եթե նրանք մտածում են, որ նավթ ու գազ վաճառելով՝ ամեն ինչ կարելի է վտանգել, ապա սխալվում են։ Ադրբեջանն արդեն բազմաթիվ միջազգային ազդակներ է ստացել այդ կապակցությամբ»,- նշել է նա։

Հարցին՝ ինչպես գնահատել այն փաստը, որ ձերբակալվում են ոչ միայն լրագրողներ, այլ նաև հայտնի քաղաքական և հասարակական գործիչներ, ինչպիսիք են տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն և մեդիա փորձագետ Ալեսքեր Մամեդլին, որոնք առողջական լուրջ խնդիրներ ունեն, սակայն իշխանություններն անտեսում են նրանց ազատ արձակելու կոչերը, Շեննակը պատասխանել է, Եվրոպայի խորհուրդը և բազմաթիվ միջազգային կազմակերպություններ պնդում են նրանց ազատ արձակման հարցում։

«Շուտով մենք կունենանք նոր գլխավոր քարտուղար, և այդ պահանջները կուժեղանան։ Իշխանությունները պետք է հասկանան, որ այս հարցը պետք է լուծվի»,- նշել է նա։

Ապրիլի 15-ից մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որին առաջին անգամ Ադրբեջանը չի մասնակցում։ Ձմեռային նստաշրջանի ընթացքում՝ հունվարի 24-ին, ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ՝ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ էր քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ էր մնացել։

Անդրադառնալով այս հարցին՝ ԵԽԽՎ պատգամավորն ասել է, որ Ադրբեջանը պետք է գործի այնպես, ինչպես վայել է Եվրախորհրդի անդամին։

«Ըստ ընդունված որոշման՝ հարցը կարող է վերանայվել, եթե Ադրբեջանը կատարի Եվրախորհրդի որոշակի որոշումները»,- ընդգծել է Շեննակը։

Նշենք, որ վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանում մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել են տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող շուրջ երկու տասնյակ լրագրողներ։ Խուզարկություններ են իրականացվել Abzas Media-ի, Toplum TV-ի գրասենյակներում և որոշ լրագրողների բնակարաններում։ Միջազգային կառույցները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել բռնաճնշումներն ու լրագրողներին ազատ արձակել։

Էմմա Չոբանյան