Լարված իրավիճակ Վրաստանի խորհրդարանի մոտ. կան բերման ենթարկվածներ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը Ռուսթավելիի պողոտայում ընթացող բազմահազարանոց բողոքի ցույցին զուգահեռ առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին, որը ստացել է «ռուսական օրենք» անվանումը։ Այս մասին տեղեկացնում է «Ալիք մեդիան»։

Բուռն բանավեճից հետո իրավական ​​հանձնաժողովը կողմ քվեարկեց «ռուսական օրենքի» նախագծին։ Այն առաջին ընթերցմամբ մեծամասնությունը նախատեսում է ընդունել վաղը՝ ապրիլի 16-ի լիագումար նիստում։

Հանձնաժողովի նիստը մեկնարկել էր առավոտյան ժամը 10-ից՝ բողոքի ցույցերի, աղմուկի և բուռն հակասությունների ֆոնին։ Խորհրդարանում նաև ծեծկռտուք է տեղի ունեցել: Ընդդիմադիր պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին բռունցքով հարվածել է Մամուկա Մդինարաձեին, հայհոյել և ռուս անվանել նրան, ինչից հետո դահլիճում իրավիճակն անկառավարելի էր դարձել, «Վրացական երազանք»-ի անդամներն էլ հարձակվել են Էլիսաշվիլիի վրա։

Բացի այդ, կոմիտեի նախագահ Անրի Օխանաշվիլին նիստից հեռացրել է բոլորին, ովքեր օրենքը ռուսական են անվանել:

Խորհրդարանի շենքի մոտ, որտեղ ցույցը շարունակվում է, հատուկ ջոկատայիններ են մոբիլիզացված, կա նաև ջրցան մեքենա։ Ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները փակել են դեպի խորհրդարանի շենքի մուտք տանող ճանապարհները։

Ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները բերման են ենթարկում խորհրդարանի շենքի մոտ «ռուսական օրենքի» դեմ բողոքի խաղաղ ցույց անցկացնող քաղաքացիներին։