Ադրբեջանն ընդդեմ ՀՀ-ի արբիտրաժի շրջանակում Հաագայում առաջին դատական նիստն է տեղի է ունեցել

Լուրեր

30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Բոլորը

Միջպետական ​​արբիտրաժի շրջանակում Հաագայի Խաղաղության պալատում տեղի է ունեցել Հայաստանի դեմ Ադրբեջանի հայցով առաջին դատական նիստը՝ «Եվրոպական վայրի բնության և բնական միջավայրերի պաշտպանության Բեռնի կոնվենցիայի» հիման վրա։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Բաքուն ՀՀ-ի հասցեին կեղծ մեղադրանքներ է հնչեցրել՝ Հայաստանից պահանջելով, իբր, «դադարեցնել Բեռնի կոնվենցիայի շարունակական խախտումները և շրջակա միջավայրի ոչնչացման համար ամբողջական փոխհատուցում վճարել»։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը 2023 թվականի փետրվարի 27-ին, Էներգետիկ խարտիայի համաձայնագրի համաձայն, միջպետական ​​արբիտրաժային գործընթաց է սկսել Հայաստանի դեմ։ Ադրբեջանական կողմը Հայաստանին ներկայացրած արբիտրաժային ծանուցմամբ պահանջում է ֆինանսական փոխհատուցում 1991-2020 թվականներին էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների խախտման համար։ Բաքուն Հայաստանին մեղադրում է, իբր, էներգետիկ ռեսուրսների ապօրինի շահագործման մեջ։

Գործի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի պնդումները որևէ առնչություն չունեն էներգետիկ ոլորտում ներդրումների և առևտրի հետ կապված Էներգետիկ խարտիայով նախատեսված պարտավորությունների հետ։

Էմմա Չոբանյան