Թուրքիան դիտարկում է ՌԴ-ից գնված C-400 ՀՕՊ-ի տեղակայման հարցը Իրաքի հետ սահմանին՝ նոր ռազմական գործողության համար

Լուրեր

23.02.2026 | 13:03
Հայտնի են BAFTA 2026-ի հաղթողները. «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» ֆիլմը` լավագույն վավերագրական ֆիլմ 
23.02.2026 | 12:50
Հայտնի է Թրամփի կալվածքի մոտ սպանված զինված տղամարդու ինքնությունը
23.02.2026 | 12:45
Երևանում ավարտվել է բասկետբոլի Եվրասիական լիգան
23.02.2026 | 12:34
Երևան-Աբովյան ճանապարհին բախվել են «ԳԱԶել» միկրոավտոբուսն ու «Նիսան»-ը. 3 ուղևոր հոսպիտալացվել է
23.02.2026 | 12:30
Աջափնյակում հնչած կրակոցների գործով 1 անձ կալանավորվել է
23.02.2026 | 12:21
Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկին կաշառք տալու համար․ ՀԿԿ
23.02.2026 | 12:10
Հոկեյի Հայաստանի հավաքականը երկու անգամ հաղթել է Չեխիայի թիմին
23.02.2026 | 12:00
19-ամյա երիտասարդի սպանության գործով կալանավորվածներ կան // Միրզոյանը Շվեյցարիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 11:55
Կոմիտասի պողոտայի՝ կենսունակությունը կորցրած բոլոր ծառերը փոխարինվում են․ քաղաքապետ
23.02.2026 | 11:44
Ամսական 42 միլիոն դրամ է մտնում Երևանի բյուջե՝ ավտոմատ ինքնասպասարկող սարքերից․ քաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:33
Մեքսիկայում անկարգություններ են սկսվել ազդեցիկ թմրաբարոնի վնասազերծումից հետո
23.02.2026 | 11:26
S&P Global գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով այն «դրական», և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում
23.02.2026 | 11:17
Աջափնյակի մետրոյի կայարանի հատվածում բիզնես կենտրոն կլինի, որը կմեղմի կառուցման ծախսերը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:09
Ե՞րբ ենք սկսում Ծարավ աղբյուրի մանկապարտեզի շինարարությունը․ Ավինյանը՝ ենթակային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:01
Տիգրան Բարսեղյանի գոլն ու Նաիր Թիկնիզյանի ասիստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան նախատեսում է ՌԴ-ից գնված ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը տեղակայել Իրաքի հետ սահմանի երկայնքով՝ նախապատրաստվելու Իրաքյան Քուրդիստանում PKK-ի դեմ ռազմական հարձակմանը, հայտնում է Türkiye-ն։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ երկիրը ծրագրում է ամռանը լուծել Իրաքի հետ «սահմանային անվտանգության հարցը»։ Նրա խոսքով՝ թուրքական կողմը ձգտում է նաև Սիրիայում 30-40 կիլոմետր խորությամբ անվտանգության միջանցք ստեղծել։

Թուրքական լրատվամիջոցի համաձայն՝ ակնկալվում է, որ գործողությունը կակտիվանա Ռամադանից հետո և ենթադրվում է, որ ՀՕՊ-ը շրջանները պաշտպանելու միջոց կլինի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) տեխնոլոգիական բարդ հարձակումներից, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերից և կամիկաձեներից:

Նշենք, որ Թուրքիայի կողմից Ռուսաստանից C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումը զգալիորեն ազդեց ԱՄՆ-ի հետ նրա հարաբերությունների վրա, ինչը հանգեցրեց նրան, որ Անկարան հեռացվեց F-35 կործանիչների ծրագրից և անորոշություն ստեղծվեց F-16-ի հնարավոր վաճառքի վերաբերյալ։

Ավելի վաղ էլ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Անկարան մտադիր է այս ամառ ռազմական հարձակում իրականացնել Հյուսիսային Իրաքում՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) դեպի հարավ մղելու և նոր առևտրային ճանապարհ ապահովելու համար։ Ըստ աղբյուրների՝ նոր ռազմական գործողությունների թիրախ են դառնալու Քուրդիստանի արևմտյան հատվածները: Դրանք կիրականացվեն Անկարայի դաշնակից Իրաքյան Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության (ՔԴԿ) կողմից վերահսկվող տարածքների մոտ՝ դրանով իսկ կտրելով PKK-ի մուտքը Մոսուլ։

«Թուրքիայի հիմնական նպատակը շատ պարզ է․ PKK-ի ներկայությունը Մեթինում և Գարուում կարող է լրջորեն սպառնալ Իրաքով անցնող զարգացման ճանապարհի նախագծին»,- ասել էր թուրքական աղբյուրը՝ նկատի ունենալով 1200 կմ երկարությամբ ավտոմայրուղու և երկաթուղու նախագիծը, որը Պարսից ծոցը կմիացնի Թուրքիային Իրաքի միջոցով։

Մարտին էլ Իրաք էր այցելել թուրքական բարձրաստիճան պատվիրակություն՝ ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի, ՊՆ ղեկավար Յաշար Գյուլերի, հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընի գլխավորությամբ։

Էմմա Չոբանյան