Խարկովում նոր պայթյունների մասին է հաղորդվում
Քաղաքականություն
11.04.2024 | 17:20Ուկրաինական տարածաշրջանային իշխանությունները հայտնում են, որ Խարկովում առնվազն 2 նոր պայթյուններ են լսվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը և Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը տեղի բնակիչներին զգուշացրել են վտանգի մասին։ Խարկովի մարզում և հարակից մի քանի շրջաններում օդային տագնապ է հայտարարվել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուս զինվորականներն ապրիլի 11-ին հարվածներ են հասցրել Խարկովին հրթիռներով և «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով, տեղի իշխանությունները հայտնել էին էլեկտրաէներգիայի մատակարարումների խափանումների մասին։