ՌԴ-ն հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինային․ Խարկովում էլեկտրամատակարարման խափանումներ են, մետրոն չի գործում

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Ռուս զինվորականներն ապրիլի 11-ին հարվածներ են հասցրել Խարկովին հրթիռներով և «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով, տեղի իշխանություններն էլեկտրաէներգիայի մատակարարումների խափանումների մասին են հաղորդում։ Օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի ամբողջ տարածքում, գրում է Current Time-ը։

Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հայտնել է, որ հարվածի տակ են եղել երկրի 4 մարզերում՝ Խարկովում, Կիևում, Զապորոժյեու ու Լվովում էներգետիկ օբյեկտները։

Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը պարզաբանել է, որ առնվազն տասը հարված է հասցվել Խարկով քաղաքի և շրջանի կարևոր ենթակառուցվածքին։

«Հնարավոր է, որ հոսանքազրկումներ լինեն: Այս պահին տուժածների մասին տեղեկություններ չկան: Տվյալները թարմացվում են»,- գրել է նա:

Քաղաքապետ Իգոր Տերեխովն իր հերթին հայտնել է Խարկովում տեղի ունեցած պայթյունների մասին։

«Հնարավոր է՝ էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ լինեն, մետրոն չի աշխատի առաջիկա մի քանի ժամերին»,- զգուշացրել է նա։