Ադրբեջանի կառավարությունը լրտեսական Pegasus-ից հետո հիմա էլ Իսրայելից կիբերհարձակման արտադրանք է գնել

Լուրեր

07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Ադրբեջանի կառավարությունը, իսրայելական NSO Group ընկերության արտադրած Pegasus-ից հետո, որը վերահսկում է հարյուրավոր լրագրողների ու սոցիալական ակտիվիստների հեռախոսները, Իսրայելից նմանատիպ այլ արտադրանք է գնել։ Մասնավորապես, իսրայելական «The Marker»-ի հրապարակած հետաքննության համաձայն՝ Լիբերման եղբայրներին հաջողվել է մի քանի ապրանք վաճառել Ադրբեջանի կառավարությանը՝ Kandiro կիբեր հարձակման արտադրանք համակարգիչների համար, մեծ տվյալների համակարգ, որը ստեղծվել է Raison կիբեր ընկերության կողմից՝ հարկերի հավաքագրումը հեշտացնելու համար, նաև աղի ջրի մաքրման տեխնոլոգիա։ Այս ապրանքների պոտենցիալ միջնորդավճարները գնահատվում են միլիոնավոր դոլարներ։

Ամոս և Կոբին Լիբերման եղբայրներն Իսրայելի ֆինանսների, արտաքին գործերի և պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանի որդիներն են։ Վերջինը շատ սերը կապեր ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Թել Ավիվում գտնվող Kandiro Cyber ​​ընկերությունը, որը նաև հայտնի է որպես Saito-Tech, արտադրանք է, որն օգտագործվում է NSO խմբի կողմից կիբերհարձակումների համար: Kandiro-ն նախատեսված է անձնական համակարգիչները կոտրելու համար: 2021 թվականին երկուսն էլ հայտնվել են ԱՄՆ Պետքարտուղարության սև ցուցակում։

Իսրայելական լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ Kandiro-ի և Ադրբեջանի կառավարության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ընկերության արտադրանքն Ադրբեջան է մատակարարվել 2020 թվականին։ Ըստ այդ պաշտոնական աղբյուրի՝ Լիբերման եղբայրները միջնորդել են վաճառքին՝ շուրջ հարյուր հազար դոլար միջնորդավճարի դիմաց։ Իսրայելական ընկերությունը գործարքի վերաբերյալ մեկնաբանություններ չի ներկայացրել։

Նշենք, որ լրագրողական «Project Pegasus» համատեղ նախագծում, որը հրապարակվել էր 2021 թվականին՝ Forbidden Stories-ի աջակցությամբ, Ադրբեջանն անվանվում էր Pegasus լրտեսող ծրագրերի հիմնական օգտատերը։ Ադրբեջանի իշխանությունները լրտեսող ծրագրեր են կիրառել իրենց քննադատող ավելի քան 40 ակտիվիստների, լրագրողների և նրանց ընտանիքների դեմ։ Այդ լրագրողներից ոմանք այնժ բանտարկված են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Pegasus-ը լիարժեք հասանելիություն է ստանում տուժողի հեռախոսին՝ ներառյալ նամակագրությունը, լուսանկարներն ու գաղտնաբառերը, նույնիսկ կարող է գաղտնի ձայնագրել:

Բացի այդ, 2022 թվականին Ադրբեջանի կառավարությունը պայմանագիր է կնքել իսրայելական մեկ այլ կիբեր ընկերության հետ։ Թել Ավիվում գտնվող Razon ընկերությունից գնվել է առնվազն մեկ ապրանք, որն ուղղված է ավելի շատ քաղաքացիական անձանց դեմ: Այս ապրանքը, որը տվյալների մեծ համակարգ է, օգնում է հարկային մարմիններին ավելի արդյունավետ հավաքել հարկերը:

Լիբերման եղբայրներն այս գործարքում հանդես են եկել որպես միջնորդ՝ դրա դիմաց 200 հազար դոլար վաստակելով։ Հաղորդվում է, որ գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլն դոլար։

Էմմա Չոբանյան