Հայկական ընկերությունները ինչպես կարող են խուսափել ամերիկյան պատժամիջոցներից․ Արա Պապյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.07.2026 | 14:04
Օդի ջերմաստիճանը կնվազի
05.07.2026 | 13:25
ԱԱ-2026. Մբապեի գոլը Ֆրանսիային դուրս է բերել քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.07.2026 | 13:17
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
05.07.2026 | 13:06
Ավտոքարշակում հրդեհ է բռնկվել․ 8 մարդատար ավտոմեքենայից 4-ն ամբողջությամբ այրվել է
05.07.2026 | 12:54
Առանձնատանը կից շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
05.07.2026 | 12:36
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
05.07.2026 | 12:05
Միշուստինը Եկատերինբուրգում բանակցություններ կվարի Փաշինյանի հետ
05.07.2026 | 11:46
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հուլիսի 5-ին
05.07.2026 | 11:23
Սահմանադրության ուժը պայմանավորված է նրա նկատմամբ հասարակության վստահության աստիճանով․ ՍԴ նախագահի ուղերձը
05.07.2026 | 10:52
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ Վահագն Խաչատուրյան
05.07.2026 | 10:31
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է․ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը
05.07.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.07.2026 | 09:35
Ժողովուրդը չունի այն զգացողությունը, թե երկրում հաստատված իրավակարգն իրենից է բխում․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը
05.07.2026 | 01:14
«Ուիմբլդոն». Կարեն Խաչանովը դուրս է մնացել պայքարից
05.07.2026 | 00:15
ԱԱ-2026. Քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցը հայտնի է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանի փոխանցմամբ՝ Իրանը մշտապես գտնվել է պատժամիջոցների տակ, ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերից է բխում նաև այդ պատժամիջոցների կիրառումը, սակայն պետք է հիշել, որ ԱՄՆ-ը յուրաքանչյուր դեպքի համար առանձնահատուկ քաղաքականություն է մշակում, հետևաբար, հաշվի առնելով ՀՀ-Իրան տնտեսական հարաբերությունները և մեր առևտրաշրջանառության փոքր ծավալը, չի կարծում, որ այդ պատժամիջոցները կարող են լրջագույն հարված հասցնել ՀՀ տնտեսությանը, քանի որ ԱՄՆ-ը առավել ուշադիր  է և կոչ է անում նախապես խորհրդակցել իր հետ, որպեսզի չհայտնվենք այդ պատժամիջոցների տակ։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներին և դրանց բացասական ազդեցությանը՝ հայ-իրանական տնտեսական համագործակցության վրա։ 

Վերջինս նկատում է, որ ԱՄՆ-ի՝ տնտեսական համագործակցություն սկսելու համար դեսպանատների հետ խորհրդակցելու նոր պահանջը դրական է, քանի որ դեսպանատներն առավել իրազեկված են և զերծ կպահեն  մեր ընկերություններին հետագայում ամերիկյան ընկերությունների հետ խնդիրներ ունենալու վտանգից։

Ասուլիսին մասնակից քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ նկատեց, որ նախքան պատժամիջոցների՝ մեր տնտեսության վրա հնարավոր բացասական ազդեցության մասին խոսելը, պետք է հիշել այս հարցում Եվրամիության դիրքորոշումը։ «Պետք չէ մոռանալ ԵՄ դիրքորոշումն Իրանի հարցում։ ԵՄ-ն շատ կոշտ է արձագանքել ԱՄՆ-ին և նշել, որ Իրանի հետ շարունակելու է աշխատել»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։  

 

Մանրամասները՝ տեսանյութում։