Սեդրակ Առուստամյանը Գագիկ Խաչատրյանի գործով հարցաքննվել է դռնփակ նիստում

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով մարտի 7-ին տեղի ունեցած դռնփակ դատական նիստի ընթացքում սկսվել էր «Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերության խորհրդական Սեդրակ Առուստամյանի հարցաքննությունը, սակայն այն կիսատ է մնացել, քանի որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է։

Նշենք, որ Առուստամյանը ամիսներ շարունակ ներկայանում էր Խաչատրյանի գործով դատական նիստերին, սակայն նրա հարցաքննությունն այդպես էլ տեղի չէր ունենում, քանի որ կա՛մ Խաչատրյանն առողջական խնդիրների պատճառաբանությամբ չէր գալիս դատարան, կա՛մ ներկայացվում էին դատավորի բացարկի, Խաչատրյանին երկրից բուժման նպատակով դուրս գալ թույլատրելու և այլ միջնորդություններ։

Մարտի 7-ին նախորդած դատական նիստին դատավոր Արթուր Մկրտչյանը որոշել էր Խաչատրյանին բերման ենթարկել, և նա շտապօգնության մեքենայով, պատգարակի վրա ներկայացվել էր դատարան ու այդպես էլ մասնակցել ամբողջ դատական նիստին։

Սեդրակ Առուստամյանն այս գործով վերջին վկան է, նրա հարցաքննության ավարտից հետո պետք է հացաքննվեն մեղադրյալները, եթե նրանք ցուցմունք տալու ցանկություն ունենան, սակայն, ամենայն հավանականությամբ, այս փուլը ևս դռնփակ կանցկացվի։

Արաքս Մամուլյան